Փաստեր ծիծեռնակների մասին

  • Գոյություն ունի ծիծեռնակի 79 տեսակ։
  • Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։
  • Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։
  • Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։
  • Բները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։
  • Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը բաժականաման։
  • Ծիծեռնակները համեմատաբար մյուս թռչունների նրանք ավելի հաճախ են իջնում գետնին։
  • Ծիծեռնակի թռչելով մարդիկ կանխագուշակում են եղանակը։ Օրինակ՝ Եթե ծիծեռնակները բարձր են թռչում, ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն օրը անձրևոտ է լինելու։
  • Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։ Հիմնականում գալիս են ապրիլին, մայիսին կամ հունիսին։
  • Մայիսից մինչև հունիս ձագեր են հանում։ Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000 – 5000 հատ։

 

Հայաստանում հայտնի են ծիծեռնակների   5 տեսակ՝

  1. գյուղական ծիծեռնակ,
  2. քաղաքային ծիծեռնակ,
  3. առափնյա ծիծեռնակ,
  4. ժայռային ծիծեռնակ,
  5. շիկագոտի ծիծեռնակ։
  • Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
  • Գյուղական ծիծեռնակի մարմնի վերին մասը սև է՝ կապտավուն փայլով, թևերի ու պոչի փայլը ավելի թույլ է, ճակատը, կզակը և կոկորդը մուգ շիկաշագանակագույն են, որովայնը, մարմնի կողային հատվածները, թևերի ստորին մակերեսը՝ սպիտակ կամ շիկավուն։ Պոչի վրա կան սպիտակ բծեր։
  • Ծիծեռնակները  վերադառնում են մարտ-ապրիլ ամիսներին։ Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։
  • Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
  • Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։ Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։

Թողնել մեկնաբանություն