1. Տատիկը Զատկի համար ներկեց 16 ձու։Այդ ձվերի կեսը ներկեց կարմիր, մնացածի կեսը՝ կապույտ, իսկ մնացածը՝ դեղին։ Քանի՞ դեղին ձու ներկեց տատիկը։
Լուծում
16 : 2 = 8 կարմիր
16 — 8 = 8 կապույտ, դեղին
8 : 2 = 4 կապույտ
8 — 4 = 4 դեղին
Պատ՝․ 4 հեղին
2. Մայրիկը ներկեց 9 ձու ևտվեց իր երկու երեխաներին՝ Անահիտին և Ռազմիկին։ Անահիտին մեկ ձու ավել տվեց, քան Ռազմիկին։ Մայրիկը քանի՞ ձու տվեց երեխաներից յուրաքանչյուրին։
Լուծում
9 — 1 = 8
8 : 2 = 4
4 + 1 = 5
Պատ․՝ Անահիտ 5, Ռազմիկ 4:
3. Տուփում կա 7 կարմիր և 5 կանաչ ձու։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ ձու պետք է տուփից վերցնենք, որ գոնե մեկ կարմիր ձու դուրս գա։
Լուծում
5 + 1 = 6
Պատ․՝ 6 ձու