Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

 

  1. Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

Հարթ ճանապարհ

Մեծ ձուկ

Խիզախ  նավաստի

Հետաքրքիր արկած

  1. Մեկ բառով գրիր՝

արծաթով պատված — ածաթապատ
կարճ հասակ ունեցող — կարճահասակ
կանգ առնել — կանգնել
միտք անել — մտածել

3.Շարունակիր ասացվածքները՝

Ով ինչ անի, իրեն կանի :

Ինչ որ ցանես, այն էլ կհնձես:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը՝ ոչ:

 4.Ինքդ բացատրիր հետևյալ բառերը՝

Քարաշեն — քարով շինված
անուշահամ — անուշ համ ունեցող
ծաղկազարդ — ծաղկով զարդարված
անտուն — տուն չունեցող

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

լույս — մութ
խելացի — հիմար
խոսել — լռել
բարի — չար
ամեն ինչ — ոչինչ
օգուտ — վնաս

Տնային աշխատանք

1.Լրացրեք Ե կամ Է:

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  Էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

2.Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Երանուհի, Եվա, Երվանդ, Ելենա, Եզնիկ,

Էմմա, Էվա, Էլեն, Էդուարդ, Էլինա, Էմին,

3.Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:

զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցե, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:

4.Տրված բառերը դասավորիր ըստ իմաստների:

ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:

կենդանիներ — գոմեշ, երինջ, եզ, եղջերու, եղնիկ,
բույսեր — ելակ, եգիպտացորեն, եղինջ, երեքնուկ, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղեգ

5. Գրիր տրված բառերի հականիշները:

արու — էգ

մուտք — ելք

թանկ — էժան

դժբախտ — երջանիկ

վերելք — վայրէջք

հայտնվել — անհետանալ

6. Մեկական բառ կազմիր` երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

Օրինակ` եփ-եփել, կիսաեփ

Երգ — խմբերգ, երգչախումբ

Երանգ — բազմերանգ, երանգաշատ

Եզր — ծովեզր, եզրագիծ

Եղբայր — հորեղբայր, եղբորորդի 

7. Առաջադրանք 1-ից ընտրիր 10 բառ և կազմիր բառակապակցություններ:

Լայնէկրան հեռուստացույց, բազմերանգ ծաղիկներ, կարմիր մեխակ, նորեկ աշխատող, սարսափելի հրեշ, համեղ նրբերշիկ, հզոր էներգիա, ամենաերկար գետը, որևիցե մեկը, ամենաէժան զգեստը։

8. Առաջադրանք 3-րդից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:

Ստորերկրյա ջրերը բուժիչ են։

Իմ ընկերը չէր ուզում խաղալ ինձ հետ։

Ես չեմ ուզում, որ պատերազմ լինի։

հնէաբանները ուսումնասիրեցին անհետացած դինոզավրերի որսկորները։

Զարկերակը կարևոր օրգան է մարդու համար

 

 

Русский язык

Жил-был маленький козлёнок, который научился считать до десяти. Однажды он подошёл к озерцу и вдруг увидел себя в воде. Он удивлённо остановился и долго смотрел на себя´.

  • Раз! – сказал Козлёнок. Это услышал Телёнок.
  • Что ты делаешь? – спросил он.
  • Я сосчитал сам себя, – ответил Козлёнок. – Хочешь, я и тебя сосчитаю?
  • Если это не больно, сосчитай, – сказал Телёнок.
  • Это совсем не больно. Я – это раз, ты – это два.

Один, два!

  • Ме-е-е! Ма-а-ма! – заплакал Телёнок. – Козлёнок меня посчитал.
  • А что это такое? – сердито промычала Корова.
  • Я научился считать до десяти, – сказал Козлёнок. – Вот послушайте: один – это я, два – это Телёнок, три – это Корова. Один, два, три!
  • Ой, он и тебя сосчитал! – заплакал Телёнок. Корова с Телёнком бросились на Козлёнка. Тот испугался и побежал по лужайке. А за ним – Корова с Телёнком.

Вспомним, как называются мамы и детёныши.

бык, корова, телёнок                           баран, овца, ягнёнок

волк, волчица , волчонок петух, курица , цыплёнок
слон, слониха , слонёнок козёл, коза  , козлёнок
медведь, медведица , медвежонок кот, кошка , котёнок

Прочитаем скороговорку. Кто быстрее?

Испугались медвежонка

Ёж с ежихой и ежонком,

Чиж с чижихой и чижонком,

 Стриж с стрижихой и стрижонком.

Кто научился считать до десяти´? Как Козлёнок себя сосчитал?

Что предложил Козлёнок Телёнку? Что ответил Телёнок? Почему телёнок заплакал?

Распределим роли. Прочитаем сказку в лицах.

Спиши. Подчеркни слова, которые отвечают на вопрос кто?

Туристы

Осёл, козёл, петух и кот                                            Петух шёл впереди кота,

Отправились в поход.                                                Но позади козла.

Баран шёл впереди козла,                                       Подумав, напиши в тетрадке,

Но позади осла.                                                          В каком туристы шли порядке.

Осёл, баран, козёл, петух, кот

Спиши. Подчеркни названия животных одной чертой, а насекомых – двумя.

Добрый доктор Айболит!                            И корова, и волчица,

Он под деревом сидит.                                 И жучок, и червячок,

Приходи к нему лечиться                               И медведица!

К данным предложениям напиши предложения с вопросительным знаком по образцу: Пробежал олень. – Кто пробежал?

Козлёнок научился считать до десяти´. – Кто научился считать до десяти?

Телёнок жалобно заплакал. – Кто жалобно заплакал?

Неподалёку гулял Бык. – Кто гулял неподалёку?

Кот был поваром. – Кто был поваром?

Напиши в два столбика слова, которые отвечают на вопросы

кто? и что?

птицы, астры, соловей, роза, помидор, пчела, дерево, паучок, муха, лошадка, листик, девочка, море, зайчик, волк, рыба, грибы, рак, мак, бабочка, орехи, медведь, комар, мячик, мальчик

птицы        Кто?                                                                              Что?                                       соловей                                                                                         астры                                       пчела                                                                                             роза                                           паучок                                                                                            помидор                                  муха                                                                                                 дерево                                    лошадка                                                                                           листик                                 девочка                                                                                           море                                        зайчик                                                                                            мак                                           волк                                                                                                орехи                                      рыба

рак                                                                                               мячик                                   бабочка                                                                                                                                            медведь                                                                                                                                            комар                                                                                                                                                мальчик

 

«Մշուշների շղարշի տակ»

«Մշուշների շղարշի տակ»

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

  1. Գրի’ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ 《Աշնան գույները》։

Սեպտեմբեր ամսին սկսվում է աշունը, ամբողջ բնությունը սկսում է  կամաց — կամաց  պատվել տարբեր գույներով։Աշնանը տեղի է ունենում վերջին բերքահավաքը, մարդիկ սկսում են պատրաստվել ցուրտ ձմռանը , որից հետո տեղի է ունենում տերևաթափ և բնությունը զրկվում է իր այդ բոլոր գեղեցիկ գույներից և այդ բոլոր  գույները շուտով ծածկվում են սպիտակ ձյան գորգով։ Երբ գա ձմեռը մենք էլի անհանբեր սպասելու ենք աշնանը։

«Մշուշների շղարշի տակ»

 

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

 

Առաջադրանքներ՝

2.Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասություններում:

Առավոտյան նուրբ շաղարշ էր պատել խոտի վրա։

Այսօր ես անտառում քայլում էի խաշամի վրա։

Իմ ձեռքերը նման են հայրիկիս ձեռքերին։

Այսօր ամպերը ուժեղ որոտում էին։

Լեզուն ամենալավ և ամենավատ բանն է, ասել է Եզոպոսը։

Ձմեռվա ցրտին թռչունները կծկվում էին։

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Վաղը ձյուն է գալու

Տնային աշխատանք

1.Նախադասություններում տեղադրիր համապատասխան բառը.

 /ձմեռներ, ձմեռեր, ձմեռ էր/

ա. Դա շատ ծանր ձմեռ էր, որ մենք անցկացրեցինք:

բ. Պապս ստիպված պետք է ձմեռեր Աշնակ գյուղում;

գ. Այդպիսի ցրտաշատ ձմեռներ կգան ու կգնան:

 

  1. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր` գոյական, ածական, բայ։

Եղնիկ, բարձրահասակ, այրել, առույգ, վազվզել, կարոտ, թռչկոտել, առյուծ, բարձրանալ, կրիա, դանդաղաշարժ, օգնել, փոթորիկ, հզոր, հուժկու, վագր, աղմկահույզ, զեփյուռ, ընթանալ, արցունք, արտասվել, դարավոր, խնդրել, վայրի:

Գոյական                              Ածական                            Բայ 

Եղնիկ

կարոտ                               բարձրահասակ                  այրել

առյուծ                                առույգ                                վազվզել

կրիա                                                                                  թռչկոտել

փոթորիկ                            դանդաղաշարժ                    բարձրանալ

վագր                                     հզոր                                      օգնել

զեփյուռ                                հուժկու                                ընթանալ

արցունք                              աղմկահույզ                        արտասվել

դարավոր                             խնդրել

վայրի

3.Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:

Շարունակել կարդալ “Տնային աշխատանք”

ճամփորդություն դեպի Սևանի թերակղզի

thumbnail_60234048-64e1-4424-bcdf-4c5735833004

Ուրբաթ օրը  մենք  ընկեր Սոնայի ու ընկեր Շուշանի հետ գնացինք Սևանի թերակղզի։ Մենք նախօրոք պատրասեցինք մեր ճամփորդական իրերը՝ ուսապարկ, տաք բաճկոն, հեռադիտակ, կողմնացույց, արևային ակնոց, գլխարկ և այլն։ Մեկնեցինք ժամը 9:00 — ին, վերադարձանք՝ 16:00-ին։ Մենք սկզբից բարձրացանք թերակղզի, եղանք Սևանավանքում, իսկ հետո Մաշտոցի բարձունքի ճանապարհին հավաքեցինք չիչխան, ֆուտբոլ խաղացինք ու բարձրացանք Մաշտոցի բարձունք։ Բարձրանալը դժվար էր, որովհետև աստիճաններ չկային ու մենք դժվարությամբ էինք բարձրանում։ Իջնելուց մենք նաև մասուր հավաքեցինք։ Բնությունը գեղեցիկ էր ու լի նախշուն գույներով։ Ծառերի տերևները կարծես վրձինով  ներկած լինեին։ Մենք հաղթահարեցինք բոլոր բարձունքները և ուրախ ու հոգնած վերադարձանք տուն։ Շնորհակալություն, ընկեր Սոնա, շատ հետաքրքիր օր էր։ Ցտեսություն։