Նամակ

Բարև, սիրելի հայրիկ

Ես քեզ կարոտում եմ և ուզում եմ, որ դու շուտ գաս տուն։ Ես այսօր գնացի դպրոց և ստացա լավ գնահատականներ, խաղացի ընկերներիս հետ, նաև մի փոքր վազեցի։ Հետո եկա տատիկի տուն և պատրաստեցի դասերս։ Հայրիկ ջան ես քեզ շատ սիրում եմ և անհամբեր սպասում եմ քեզ։

Քո սիրելի որդի՝ Ալեք

07.10. 2019 թ․

Համո Սահյան «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ՝

1.Փորձի՛ր ինքդ վերնագրել բանաստեղծությունը։

«Նախշուն աշուն»

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և բացատրի՛ր
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Փչում է աշնան քամին, որը կարծես խաղում է բնության հետ։ Ջրվեժը, ծառերը, առուն ու ծտերը ծափահարում են աշնան քամուն։ Հարուստ է քամին, որովհետև այդ ոսկիները իրենն են։

Անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն — Ալեք Ֆրանգյան
Ընտրությամբ գործունեության խումբ — Մաթեմատիկա
Դասարան — 4.2
Երկարօրյայից օգտվում  եմ/չեմ օգտվում — չեմ օգտվում
Երթուղային ծառայություն օգտվում եմ/չեմ օգտվում, երթուղու համարը — չեմ օգտվում
Հեծանիվ վարել գիտեմ/չգիտեմ — գիտեմ
Լողալ գիտեմ/չգիտեմ — գիտեմ
Լրացուցիչ կրթության խմբակ դպրոցում — երարժշտական դպրոց, դաշնամուր
Լրացուցիչ կրթության խմբակ դպրոցից դուրս — լող, ձեռնամարտ

Իմ ընտանիքը

Ես 8 տարեկան եմ , տատիկս ինձանից 50 տարով մեծ է։ 7 տարի հետո քանի՞ տարով մեծ կլինի տատիկս ինձանից։

Լուծում

8 + 50 = 58

58 + 7 = 65

8 + 7 = 15

65 — 15 = 50

Մայրիկս 37 տարեկան է, իսկ պապիկս մեծ է 2 անգամ։ 10 տարի հետո ինչքանո՞վ մեծ կլինի պապիկս մայրիկից։

Լուծում

37 x 2 = 74

74 + 10 = 84

37 + 10 = 47

84 — 47 = 37

Հորեղբայրս 36 տարեկան է, Սոֆին 18 անգամ փոքր է նրանից։ 5 տարի հետո Սոֆին քանի՞ տարով փոքր կլինի  հորեղբորիցս։

Լուծում

36 : 18 = 2

2 + 5 = 7

36 + 5 = 41

41 — 7 = 36

 

Հետաքրքիր դեպք Կոմիտասի կյանքից․․․

Հետաքրքիր դեպք Կոմիտասի կյանքից․․․

download.jpgՃեմարանի սաները քննություն էին հանձնում «Հայ եկեղեցու պատմությունից»: Քննական հանձնաժողովի մեջ էր նաև Կոմիտասը` ճեմարանականների սիրելի Հայր Սուրբը: Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է Հայր Սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել: Աշակերտը նախ շփոթվում է, ապա պատասխանում.
– Հռիփսիմեի վանքը կառուցել է Կոմիտաս Հայր Սուրբը: Ներկաները մի լավ ծիծաղում են, իսկ տղան շփոթված և արագ քայլերով դուրս է գալիս լսարանից: Ժամեր անց նա մոտենում է Կոմիտասին եւ զարմացած հարցնում.
– Հա’յր Սուրբ, իրո՞ք դուք եք կառուցել:

Առաջադրանքներ՝

  1.  Պատմության ո՞ր հատվածը քեզ դուր եկավ, ինչո՞ւ։

Ինձ դուր եկավ այն հատվածը, երբ աշակերտներից մեկին հարցրեցին, թե ով է կառուցել Հռիփսիմեի վանքը և նա պատասխանում է, որ Հայր Սուրբ կոմիտասն է կառուցել։ Շատ ծիծաղելի էր այդ աշակերտի պատասխանը։

2. Ընթերցելով այս հատվածը, ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ն էր Կոմիտասը։               Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է Հայր Սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել:

Ես կարծում եմ, որ Կոմիտասը բարի, ընկերասեր և հոգատար ուսուցիչ էր։

«Աշուն օր»

 

 

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

 

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

 

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

 

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

 

Հուզված առուն փախ տվավ

Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

 

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

 

  1. Կարմիրովգրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան – Քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի:

Պաղեց – Սառչել, սառույց դառնալ, սառցանալ, սառցային զանգվածի վերածվել:

Հևաց – Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել, հեթհեթալ:

Մարմանդ – Թույլ, ոչ բորբոքուն: Մարմանդ կրակ:

Դալուկ — Դժգույն, գույնը գցած, գունատ:

  1. Կանաչովգրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
  • Առավոտ  — լուսաբաց, արշալույս, արևածագ, այգ,
  • արև — Արեգակ, արեգ, արփի,
  • քող — Շղարշ, Երեսքող
  • մշուշ – Մառախուղ, մեգ
  • քամին — Փոթորիկ, մրրիկ, Հողմ
  • ժիր – աշխույժ առույգ, արագաշարժ, ճարպիկ,
  1. Կապույտովգրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
  • վար եկան – Վերևից իջան
  • շար եկան – շարվեցին
  • բուք արավ – քամի
  • սուգ արավ – լաց եղավ
  • շող կապեց — փայլեց
  • մաղ տալով – մաղելով
  • շաղ տալով – տերևները գետնին փռելով
  • փախ տվավ – փախնելով
  • կախ տվավ – կախվեցին
  • ցիր եկան — ցրվեցին

 

  1. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

 

Աշնան գեղեցիկ առավոտ էր։ Ամպերը կողք – կողքի շարվեցին սարի վրա։ Օդը սառն էր ու ցուրտ։

Աշունի նկար

Ճամփորդումենք Սևանի թերակղզի

Սևան

Թերակղզի Հայաստանի Գեղարքունիքի մարզումՍևանա լճի հյուսիսարևմտյան մասում, Ցամաքաբերդ թերակղզուարևելյան հատվածը։ Վերածվել է թերակղզու լճի մակարդակի իջեցման հետևանքով[1][2]։