«Կյանքից թանկ բան»

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Կյանքից թանկ բան» առակը:

  1.  Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

շիթ-շիթ — Կաթիլ կաթիլ

բոսոր — կարմիր, արյունագույն

պարիկ -Առասպելական ոգի, հավերժահարս, փերի:

դալկահար — Գույնը գցած, գունատ:

սրտաբեկ — հուսահատ

խնդագին — զվարճագին, զվարթագին, ուրախագին

  1. Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:

ստրուկ աշխարհ — Ստրուկ աշխարհ ասելով հասկանում ենք, որ չար մարդկանց կողմից մնացաց մարդկանց ազատ ապրելու խոչընդոտում:

  1. Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ

Թռչունի համար թևերը նույնն է ինչ մարդու համար ազատությունը: Դրա համար էլ փերին ասաց գնա հարցրա ստրուկ աշխարհից:

  1. Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Վերջից լուծվող խնդիրներ

  1. Եթե Աշոտի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։

34 x 3 = 102

102 — 2 = 100

Ստուգում.՝ 100 + 2 = 102

102 : 3 = 34

  1. Աննայի մտապահած թվի եռապատիկից, եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։

40 + 20 = 60

60 : 3 = 20

  1. Եթե Գայանեի  մտապահած թվից հանենք  ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք  Գայանեի  մտապահված  թիվը։

125 : 5 = 25

25 + 10 = 35

  1. Եթե Արամի մտապահած  թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

111 + 89 = 200

200 — 127 = 73

  1. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին  գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

419 — 83 = 336

336 : 3 = 112

  1. Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

60 x 5 = 300

300 + 14 = 314

314 : 2 = 157

  1. Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10-ով,    կստանանք  200։

200 + 10 = 210

210 : 2 = 105

  1. Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։

2020 + 20 = 2040

2040 : 4 = 510

  1. Քանի՞ բաժանարար ունի 35-ը։

1, 35, 5, 7,

  1. Քանի՞ բաժանարար ունի 28-ը։

2, 1, 28, 14, 7, 4

Թթուդրիկն ու մաթեմատիկան.

<< Թթուդրիկն ու մաթեմատիկան>>  նախագծի շրջանակներում  ընտանիքիս  հետ միասին պատրաստել ենք  թթու և կազմել ենք   զանգվածի, ինչպես նաև   թթվի  բաղադրիչների  արժեքների վերաբերյալ  խնդիրներ։

Խառը թթու դնելու համար ես, տատիկս,  պապիկս   գնացինք խանութ ու  գնեցինք թթվի համար անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • կաղամբ
  • ծաղկակաղամբ
  • գազար
  • սխտոր
  • կանաչ լոլիկ
  • վարունգ
  • նեխուր

Թթուդրիկից հետո կազմեցի  զանգվածի  և թթվի  բաղադրիչների  արժեքների վերաբերյալ  խնդիրներ․
1)Գազարը թանկ է նեխուրից, բայց էժան է կաղամբից, իսկ կաղամբը էժան է ծաղկակաղամբից: Ո՞րն է ամենաթանկ բաղադրիչը:

This image has an empty alt attribute; its file name is img_5879.jpg


Պատասխան՝ ծաղկակաղամբը։

2) Եթե կաղամբի զանգվածը(արտահայտված  գրամով) բազմապատկենք 5-ով, արդյունքը  բաժանենք 10-ի, որից հետո գումարենք 15, ապա  կստացվի 515 գրամ: Որքա՞ն է կաղամբի զանգվածը:

This image has an empty alt attribute; its file name is img_5868-2.jpg

515-15=500,
500*10=5000,
5000:5=1000 գ=1 կգ։

3) Ամենափոքր եռանիշ թվի և 35-ի տարբերության   եռապատիկը դա գազարի զանգվածն է(արտահայտված  գրամով): Որքա՞ն է գազարի զանգվածը:

This image has an empty alt attribute; its file name is img_5878.jpg

100-35=65

65*3=195 գ

4)  2  լիտր աղաջուր ստանալու  համար  անհրաժեշտ է 100 գրամ աղ: Որքա՞ն աղ է անհրաժեշտ 10 լիտր աղաջրի համար:

This image has an empty alt attribute; its file name is img_5884.jpg

100։2=50,
10*50=500 գ

Մայրենի

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար:

Շարունակություն

Հասավ մի ծովափ և երբ ափի քարերի վրա քայլում էր տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ ձուկ: Նա գրկեց ձուկը և բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ ասաց.

— Բարի տղա ինչ որ սիրտդ կուզի ասա ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Նա մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Այնպես մի բան արա, որ ես կորողանամ թռչել

Եվ բարի ձուկը անում է իր ասածը, բայց ասում է, որ թռչելու համար պետք է բարձրանալ շենքի ամենաբարձր հատվածը ցատկել այդ տեղից

Մաթեմատիկա

  1. Ո՞րթվերինենհամապատասխանումA,B,C,D,E,Fկետերը կոորդինատային ճառագայթի վրա․ 
Text Box

A = 1 

B = 5 

C = 8 

D = 10 

E = 11 

F = 14 

  1. Ի՞ն չ կոորդինատներ ունենA և B կետերը ։ Ի՞նչ կոորդինատներ ունենA և B կետերի միջև նշված կետերը։ 

OAB 

A = 1 

B = 11 

C = 6 

D = 8 

E = 10 

  1. A(150) , B(360) և C(30) կետերից ո՞րն է կոորդինատային 

ճառագայթի վրա ավելի աջ գտնվում, իսկ ո՞րն է ավելի ձախ գտնվում։ 

C 30, A 150, B 360 

  1. Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(15) կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B կետը, իսկ ի՞նչ ամենափոքրկոորդինատ կարող է ունենալ B կետը։ 

14, 1 

  1. Գծե՛ք Օ կետից սկիզբ առնող կոորդինատային ճառագայթ։ 10մմ երկարություն ունեցող  հատվածը վերցրե ՛քորպես միավոր հատված և ճառագայթի վրա նշե՛ք հետևյալթվերին համապատասխանող կետերը․ 

ա)0,1,2,3,4,5,6 

A = 0 

B = 1 

C = 2 

D = 3 

E = 4  

F = 5 

G = 6 

 բ)0,3,6,9 

A = 0 

D = 3 

G = 6 

J = 9 

  1. Գծե՛ք ՕA և ՕB տարբեր ճառագայթներ այնպես, որ ա)դրանք լինեն միևնույն ուղղի ճառագայթներ, 

բ) դրանք միևնույն ուղղի ճառագայթներ չլինեն։ 

  1. Գծե՛ք 5սմ երկարությամբ մի AD հատված։ Նրա վրա նշե՛ք այնպիսի B և C կետեր, որ ստացված AB և CD հատվածների համար ունենանք՝ 

|AB| =2սմ և |CD|=3սմ։ 

Պատ.՝ 0 սմ

Глагол

А.Упражнение1.Допишитеокончанияглаголовговорить,смотреть, учить,любить,ходить.

  1. Я говорю . 2. Ты смотриш . 3. Они говорят . 4. Я учю . 5. Мы любим .
    Он ходит . 7. Мы смотрим . 8. Вы говорите . 9. Она любит . 10. Вы смотрите

Упражнение 2. Ответьте на вопросы по модели. Модель: Кто смотрит фильм? (я) – Я смотрю фильм.
Кто говорит по-русски? (мы) Мы говорим по русский 2. Кто учит новые слова? (они) Они уЧит новые слова3. Кто любит кофе? (вы) Вы любите кофе 4. Кто смотрит иностранный фильм? (ты) Ты смотриш инастраный филЬм 5. Кто ходит гулять? (она) Она уХодит гулятЬ 6. Кто учится в Харькове?(он) Он уЧится в Харькове

Упражнение 3. Вместо точек вставьте глагол писать в нужной форме.

  1. Я пишу длинное письмо. 2. Он пишет трудный диктант. 3. Мы пишем русские слова. 4. Ты пишеш домашнее упражнение. 5. Вы пишите лёгкий текст. 6. Они пишут новые глаголы.

Б. Упражнение 4. Ответьте на вопросы.

  1. Ты говоришь по-русски? Да я говорю по русский. 2. Анна говорит по-английски? Нет Анна не говорит по англиский. 3. Виктор говорит по-французски? Нет виктор не говорит по француский. 4. Вы говорите по-китайски? Нет я не говорю по китайски. 5. Нина и Борис говорят по-русски? Да они говорят по русский. 6. Мы говорим по-украински? Да мы говорим по украински.

Упражнение 5. Вставьте нужные глаголы вместо точек.

  1. Студенты уЧат новые слова. 2. Сейчас мы смотрим телевизор. 3. Вечером я слушаю музыку. 4. Виктор говорит по-русски. 5. Мы пишем письмо домой. 6. Утром Анна делает завтрак.

«Այդ ոչինչը ես եմ»

Արևելյան մի քաղաքում ամառվա միջօրեի շոգին փողոցում՝ պատի ստվերում, պառկած էր մի  դերվիշ:  Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին՝ նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վեհ, հագած ճոխ ու զարդարուն, գալիս էր դանդաղ քայլերով, շրջապատված  շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող իշխանին: Շքախմբի առաջնորդը, գավազանը թափահարելով, գոռաց դերվիշի վրա. — Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:- Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի  կկանգնեմ,- անվրդով պատասխանում է դերվիշը: Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան և հարցնում. — Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ: — Իհարկե ո՛չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո, թե ոչ: — Այո՛: -Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ: Որ բարձրանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը: -Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը: -Հետո՞: — Հետո՝ վեզիր: — Հետո՞: — Փոխարքա: — Հետո՞: — Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահն է: Նա է ամենից մեծը: — Ասենք թե շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը: — Հոտո՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:-Ահա այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցի՛ր, և գնա՛ քո ճանապարհը,- նույն անվրդովությամբ պատասխանում է և նվաղուն աչքերը գոցում:

  1. Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր։

դերվիշ — Մահմեդականների թափառական կրոնավոր:

Ցնցոտի — Մաշված՝ պատառոտված՝ քրքրված շոր, գրգլյակ:

նվաղուն — Հաճախակի նվաղող՝ ուշաթափվող

վեհ — գերագույն, բարձրագույն

ճոխ — Հարուստ: Ճոխ ապրուստ:

շքախումբ — Հարուստ: Ճոխ ապրուստ:

մեկնվել — Պառկել, տարածվել, փռվել:

անպատկառ — Պատկառանք՝ ամոթ չունեցող, լիրբ:

 անվրդով — Չվրդովված, առանց վրդովմունքի:

վեզիր — Նախարարապետ, մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ բարձրաստիճան պալատական պաշտոնյա՝ խորհրդական:

Փոխարքա — Պետության ծայրագավառը կառավարող բարձրաստիճան պաշտոնյա, որ օժտված էր գերագույն
իշխանության իրավունքներով և գործում էր թագավորի անունից:

անվրդովություն — Անվրդով լինելը:

գավազանը — Ձեռնափայտ, ցուպ, մահակ:

2.Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ զգացողություններդ` կարդացածիդ վերաբերյալ։

Այս պատմությունը ինձ սովորեցրեց, որ ինչքան էլ հայտնի դառնաս և մահանաս, դու միևնույն է ոչինչ ես լինելու: Մահի առաջ մենք բոլորս հավասար ենք:

Հատված, նրա երկարությունը, ճառագայթ, ուղիղ, հարթություն

Հարցեր և առաջադրանքներ 

  1. Գծեք մի AB հատված և նշեք որևէ 3 կետ, որոնք չեն գտնվում այդ հատվածի վրա, և որևէ 2 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի վրա: 
  1. Գծեք այնպիսի AB և CD հատվածներ, որոնք բավարարեն հետևյալ պայամաններին` 

| AB |=2սմ 4մմ,| CD |=3սմ 4մմ: 

Գտեք AB և CD հատվածների գումարը։ 

  1. C կետը գտնվում է AB հատվածի վրա: Հայտնի է, որ CB հատվածի երկարությունը  3 անգամ փոքր է հատվածի երկարությունից: Որքա՞ն է հատվածի երկարությունը, եթե | AB |=12 սմ: 
  1. Գծեք մի հատված, որի երկարությունը 3 սմ-ով մեծ կլինի 4 սմ երկարություն ունեցող հատվածի երկարությունից: 
  1. Գծեք մի հատված, որի երկարությունը 2 անգամ մեծ կլինի 3 սմ երկարություն ունեցող հատվածի երկարությունից: 
  1. Հայտնի է, որ |AB|=4 սմ, |BC|=7 սմ։ Գտեք AC հատվածի երկարությունը։ 
Text Box
Text Box
Text Box

11 սմ 

  1. Կարո՞ղ են մի կետից սկիզբ առնել մի քանի ճառագայթներ։ Եթե այո, պատկերել դրանք։ 
  1. Քանի՞ հարթ մակերևույթից է կազմված ակվարիումը: 

  1. Գծե՛ք մի ուղիղ և նրա վրա նշե՛ք որևէ  2 կետ։ Քանի՞ հատված և քանի՞ ճառագայթ կստացվի։ 

2 ճառագայթ և 3 հատված 

  1. Զուգահեռ ուղիղներից մեկի վրա վերցնենք A և B 

կետերը, մյուսի վրա՝ C և D կետերը։ Կարո՞ղ են արդյոք AB և CD հատվածները հատվել։ 

Ոչ 

  1. Միևնույն կետով տարե՛ք 2 տարբեր ուղիղներ։ Այդ կետում սկզբնավորվող քանի՞ ճառագայթ կստացվի։ 

  1. Ընդամենը քանի՞ հատված է պատկերված 

7 հատված 

Որոտնավանք

Բարև ձեզ, այսօր ես կպատմեմ Որոտնավանքի մասին: Որոտնավանքը գնտնվում է Սյունիքի մարզում, Սիսիանից 14 կիլոմետր արևելք, Որոտան գետի կիրճի եզրին: Որոտնավանքը բաղկացած է երեք եկեղեցիներից Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Կարապետ: Կառուցվել է տեղական բազալտի քարերով:

Ս. Գրիգոր եկեղեցին համալիրի հնագույն եկեղեցին է: Ըստ XIII-XIV դդ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ.: Վաղ միջնադարում նշանավոր ուխտատեղի էր:

Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցել է Սյունյաց Սմբատ թագավորի կինը,  Շահանդուխտ թագուհին 1000 թվականին:

Ս. Կարապետ եկեղեցին կառուցել է Կառուցել է Շահանդուխտ թագուհու որդին, իշխան Սևադան, 1007 թ.:

1104 թ. Որոտնավանքը ավերվել է սելջուկների կողմից և հետագայում զարթոնք ապրել Օրբելյանների օրոք։

Որոտնավանքում գիտական և եկեղեցական գործունեություն է ծավալել միջնադարի հայ փիլիսոփա Հովհան Որոտնեցին 1315 — 1388 թթ. Հովհան Որոտնեցին 1340 թթ. Գլաձորի համալսարանից (13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ,  քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն) տեղավոխվել էր Որոտնավանք։ Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի և Տաթևի վանքի միջև։Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։

Որոտնավանք - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Որոտնավանքը 19-րդ դարավերջին (լուսանկարիչ՝ Մ. Փափազյանց, «Արաքս» հանդես, 1894-1895, Ա)
ԴԵՊԻ ԼՈՒՅՍ - Որոտնավանք , X-XI դդ. Սյունիքի մարզ | Facebook