«Այդ ոչինչը ես եմ»

Արևելյան մի քաղաքում ամառվա միջօրեի շոգին փողոցում՝ պատի ստվերում, պառկած էր մի  դերվիշ:  Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին՝ նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վեհ, հագած ճոխ ու զարդարուն, գալիս էր դանդաղ քայլերով, շրջապատված  շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող իշխանին: Շքախմբի առաջնորդը, գավազանը թափահարելով, գոռաց դերվիշի վրա. — Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:- Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի  կկանգնեմ,- անվրդով պատասխանում է դերվիշը: Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան և հարցնում. — Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ: — Իհարկե ո՛չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո, թե ոչ: — Այո՛: -Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ: Որ բարձրանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը: -Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը: -Հետո՞: — Հետո՝ վեզիր: — Հետո՞: — Փոխարքա: — Հետո՞: — Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահն է: Նա է ամենից մեծը: — Ասենք թե շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը: — Հոտո՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:-Ահա այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցի՛ր, և գնա՛ քո ճանապարհը,- նույն անվրդովությամբ պատասխանում է և նվաղուն աչքերը գոցում:

  1. Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր։

դերվիշ — Մահմեդականների թափառական կրոնավոր:

Ցնցոտի — Մաշված՝ պատառոտված՝ քրքրված շոր, գրգլյակ:

նվաղուն — Հաճախակի նվաղող՝ ուշաթափվող

վեհ — գերագույն, բարձրագույն

ճոխ — Հարուստ: Ճոխ ապրուստ:

շքախումբ — Հարուստ: Ճոխ ապրուստ:

մեկնվել — Պառկել, տարածվել, փռվել:

անպատկառ — Պատկառանք՝ ամոթ չունեցող, լիրբ:

 անվրդով — Չվրդովված, առանց վրդովմունքի:

վեզիր — Նախարարապետ, մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ բարձրաստիճան պալատական պաշտոնյա՝ խորհրդական:

Փոխարքա — Պետության ծայրագավառը կառավարող բարձրաստիճան պաշտոնյա, որ օժտված էր գերագույն
իշխանության իրավունքներով և գործում էր թագավորի անունից:

անվրդովություն — Անվրդով լինելը:

գավազանը — Ձեռնափայտ, ցուպ, մահակ:

2.Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ զգացողություններդ` կարդացածիդ վերաբերյալ։

Այս պատմությունը ինձ սովորեցրեց, որ ինչքան էլ հայտնի դառնաս և մահանաս, դու միևնույն է ոչինչ ես լինելու: Մահի առաջ մենք բոլորս հավասար ենք:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s