Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ

Շաբաթ օրը մենք գնացինք ճամփորդության դեպի Խոր Վիրապ: Երբ մենք դուրս եկանք ավտոբուսից իմ առաջին տպավորությունը դա ցուրտն էր, բայց ես դա պահեցի իմ մեջ և չսկսեցի բողոքել ընկեր Արմիներին այդ պատճառով: Բարձրանալիս այդ լայն ճամփով մենք սկսեցինք նկարել խաչքարերը և այդ ժամանակ էլ ընկեր Արմինեն ասաց, որ կանգնենք և ես էլ ձեզ նկարեմ:

Image

Եվ վերջապես մտանք ներս՝ Խոր Վիրապի եկեղեցին: Առաջինն ինչ արեցինք, դա «Մանուկների աղոթք»ն երգելն էր: Քիչ հետո քահանան մեզ օրհնեց և մենք դուրս եկանք վանքից:

Image


Եվ ահա եկավ ամենասպասելի պահը, դա փոս իջնելն էր, մենք խումբ հավաքեցինք և իջանք փոսը, որտեղ Գ. Լուսավորիչը ապրել է 13 տարի ու այդ փոսի երկարությունը 7մ էր:
Փոսից դուրս գալուց շատ գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Արարատ լեռը: Չեմ կարող տպավորություններս բառերով նկարագրել:

Image

Image

Հետո բարձրացանք մի բլրի վրա, որտեղից տեսրանը շատ շատ գեղեցիկ էր:

Image
Image

Ответы на вопросы

  1. В какой сказке К. Чуковского заболели все животные?

Доктор Айболит

  1. Почему к доктору Айболиту пришла лиса? Что она сказала?

ЕЀ за нос укусила оса

  1. Что болело у бегемотиков?

животики

  1. Почему умывальник разозлился на мальчика?

ПотомуЧто он не умывался

  1. Что сделала мочалка?

Умывала ему голову:

  1. Кто проглотил мочалку?

крокодил

  1. Почему вещи снова вернулись к мальчику?

ПотомуЧто он стал умыватся

  1. Что нашла Муха – Цокотуха на улице?

Муха по полю пошла,
Муха денежку нашла.

  1. Что купила Муха?

Пошла Муха на базар
И купила самовар
:

  1. Что принесли Мухе блошки?

Приходили к Мухе блошки,
Приносили ей сапожки,

  1. Кто хотел убить Муху?

Вдруг какой-то старичок
Паучок
Нашу Муху в уголок
Поволок —
Хочет бедную убить,
Цокотуху погубить!

  1. Кто ее спас?

Храбрый Комар

Հովհաննես Թումանյանի հեքիարթները.խաչբառ

Օգտվելով   այս  աղյուսակից՝   լուծեք  խաչբառը 

Հորիզոնական 

  • Ամենափոքր զույգ թիվը: 2=Բ
  •  Ամենափոքր երկնիշ թվի և ամենամեծ միանիշ թվի  տարբերությունը:  10-9=Ա
  • Ջրավազանում կար 1250 լ ջուր, որը կազմում է նրա տարողության  1/4 մասը: Որքա՞ն է այդ ջրավազանի տարողությունը:
    1250*4= 5000=Ր
  • Գտիր 25-ի   1/5 մասը։   25:5=5=Ե
  • Երկու թվերի գումարը 66 է: Առաջին թվի տասնյակների կարգում  գրված է 6 , իսկ միավորների կարգում՝ 0։ Ո՞րն է առաջին թիվը:            60=Կ 
  • 5000 մետրը քանի՞  կիլոմետր է:   5 = Ե
  • Քանի՞  կիլոգրամ է 4 ցենտները: 400=Ն
  • Գտիր  4000  և 1000 թվերի  քանորդը: 4000։1000=4=Դ
  • Ամենափոքր բնական թիվը: 1=Ա 
  • Ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը:  100×4=400=Ն
  • Գտիր 24 թվի 1/3 մասը։  24։3=8=Ը։

Ուղղահայաց

  • Մեկ գիրքն արժե 1000 դրամ ու էլի այդ գրքի արժեքի կեսը: Որքա՞ն արժե այդ գիրքը:
    2000=Ս
  • Ամենափոքր եռանիշ թվի վեցապատիկը:                         
        100×6=600=Ո
  • Որքանո՞վ  կմեծանա   թիվը, եթե նրա գրության հազարյակների կարգում գրված 1 թվանշանը փոխարինվի           8 — ով:
     7000=Ւ
  • Գտիր  8 և 4000 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
       [8,4000]=4000=Տ
  •         <<Ա>>
  • Ջրավազանում կար 8000 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց դրա 3/4  մասը: Որքա՞ն ջուր մնաց լողավազանում:
    8000։4*3=6000,  8000-6000=2000=Ս
  • Ամենափոքր բնական թիվը:
    1=Ա
  • 2 կգ 500 գ երշիկի ձողիկն արժե 5000 դրամ: Որքա՞ն պետք է վճարել՝ այդ երշիկից 200 գ գնելու համար:

    5000:2500=2, 2×200=400=Ն
  • Ամենափոքր բնական թվի ութնապատիկը:
    1×8=8=Ը

Չախչախ թագավորը

  1. Կարմիրով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:

ջաղացպան — Ջրաղացի աշխատանքին հսկող

Քուրք — Մուշտակ

փոստալ — Մորթե հնամաշ գլխարկ

Բաղարջ -Առանց խյուսի և յուղի թխած գաթա

լինգ — Մեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող, որով քանդում՝ փորում են կամ ծանրություններ բարձրացնելու համար օգտագործում որպես լծակ:

Կոտ — Փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար:

Վեզիր — բարձրաստիճան պալատական:

  1. Վերնագրիր հատվածը:

Աղվեսը թակարդում

  1. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:

Չախչախ — Ջրաղացի կրիճակին ամրացված ու ծայրով քարի վրա ընկած փայտե շերտիկ, որի ցնցումները
հաղորդվում են կրիճակին, և ցորենը դանդաղորեն թափվում Է քարի անցքի մեջ:

Խելոքն ու հիմարը

ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

— Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս․․․ [ 192 ] — Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

— Սկի՜․․․

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։

— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ [ 193 ]— Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։

Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է, որիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

Պատմողական — Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։

Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե:

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

Հարցական — Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․

Բացականչական — Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։

էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

Հրամայական — Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։

Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Գեղարթի վանք

Գեղարթի վանքը հիմնադրվել է 4 — րդ դարում, իսկ հիմնական եկեղեցին 1215 թ.: Գեղարդի վանքը գտնվում է Կոտայքի մարզում Երևան — Գառնի — Գողթ ճաբպարհի շարունակության վրա: Դարեր առաջ վանքը կոչվել է Աիրիվանք՝ քարարային կառյուցների պատճաառով, իսկ 18 — րդ դարից՝ վանքում պահպհած սուրբ գեղարդի հռչակության՝ Գեղարդ: Ըստ սովորության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն քարոզելու առաջին տարիներին

Պաշտպանած հնագույն հուշարձանը պարսպապատերից դուրս, արևմտյան կողմում լինելով կիսով չափ ժայռափոր մատուռն է։ Աշխարհի քարտաշ շինությունների մեջ Գեղարդը գրավում է առանձնակի տեղ։

Վանքի շրջապատում կան գեղեցկաքանդակ բազմաթիվ խաչեր և ժայռափոր։

Հովհաննես Թումանյանի հեքիաթները մաթեմատիկայի տեսանկյունից

  • Պոչատ աղվեսի պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։

90 : 9 x 5 = 50

Պատ.՝ 50

  • <<Կիկոսի մահը>> հեքիաթում  հայրը աղջկանը  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։

  • <<Շունն ու կատուն>> հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի համար անհրաժեշտ մորթու  երկարության  3/4  մասն էր։

40 : 4 x 3 = 30

30 x 2 = 60

Պատ.՝ 60

  • <<Ոսկու կարասը >> հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։

Պատ.՝ 4/6

  • <<Բարեկենդանը>> հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը   3 անգամ շատ էր կշռում յուղից։

1 + 3 = 4

100 : 4 = 25

100 — 25 = 75

Պատ.՝ 75 բրինձ, 25 յուղ

Երկու սև ամպ

Կարդա՛ Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը:

Առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը՝ գահ, հողմ, հալածական։

Գահ — աթոռ

Հողմ — ուժեղ քամի

Հալածական — Տարագիր

  1. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:

Սև, մոխրագույն, երկնագույն

  1. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և հիմնավորիր, թե ինչո՞ւ ես այդպես մտածում:

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

  1. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Կպած ամպերը

aa

  1. Իրար հետևից գրում են բնական թվերը մինչև 77-ը (1 2 3 4 5…….75 76 77): Քանի՞
    թվանշան է գրված:
    1) 77 2) 76 3) 145 4) 143

77 — 9 = 68

68 x 2 = 136

136 + 9 = 145

  1. Դասարանի 26 աշակերտները տիրապետում են անգլերեն կամ ռուսերեն լեզուներից
    գոնե մեկին: Հայտնի է, որ նրանցից 15-ը տիրապետում են ռուսերենին, 20-ը՝
    անգլերենին: Քանի՞ աշակերտ է տիրապետում և՛ անգլերենին, և՛ ռուսերենին:
    1) 9 2) 10 3) 11 4) այլ պատասխան

15 + 20 = 35

35 — 26 = 9

  1. Այս պահից 3 տարի առաջ եղբոր և քրոջ տարիքների գումարը 7 էր: Որքա՞ն կլինի
    նրանց տարիքների գումարը 5 տարի հետո:
    1) 20 2) 17 3) 23 4) հնարավոր չէ որոշել

7 + 3 + 3 = 13

13 + 5 + 5 = 23

  1. Արկղում կա 4 կարմիր, 5 դեղին, 6 կապույտ և 3 կանաչ գնդակներ: Առանց նայելու
    արկղից ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է վերցնել, որպեսզի համոզված լինեք, որ
    դրանցից գոնե երկուսը կանաչ գույնի են:
    1) 17 2) 3 3) 16 4) այլ պատասխան

6 + 5 + 4 + 2 = 17

  1. Քանի՞ եռանիշ թիվ գոյություն ունի, որոնց գրառության մեջ մասնակցում են միայն 0;
    1; 2; 3; 4 թվանշանները:
    1) 300 2) 400 3) 100 4) 900

  1. Հեքիաթային արկղում կա մեկ կախարդական ընկույզ, յուրաքանչյուր մեկ րոպե անց
    նրանում առկա կախարդական ընկույզների քանակը կրկնապատկվում է: Հայտնի է,
    որ ամբողջ արկղը կախարդական ընկույզներով լցվում է 136 րոպեում: Որքա՞ն
    ժամանակում կլցվի այդպիսի արկղի կեսը, եթե նրանում լիներ երկու կախարդական
    ընկույզ:
    1) 134 2) 135 3) 68 4) 34
  2. Արմենը Գագիկի մտապահած թվին ավելացրեց 7 և արդյունքից հանեց Գագիկի
    պահած թվից 5-ով փոքր թիվ, այնուհետև ստացված արդյունքը կրկնապատկեց: Ի՞նչ
    թիվ ստացավ Արմենը:
    1) 22 2) 23 3) այլ պատասխան 4) 12
  3. Հայտնի է, որ առաջնությանը մի քանի ֆուտբոլային թիմերի միջև տեղի է ունեցել 55
    խաղ: Իմանալով, որ յուրաքանչյուր թիմ մնացած թիմերից յուրաքանչյուրի հետ
    ունեցել է ընդամենը մեկ խաղ, Որոշել քանի՞ թիմ է մասնակցել առաջնությանը:
    1) 54 2) 11 3) 10 4) 9
  4. Զամբյուղում կան խնձորներ, ծիրաններ և տանձեր: Ընդհանուր քանակությամբ 37
    միրգ: Հայտնի է, որ խնձորների քանակը ծիրանների քանակից 2 անգամ շատ է, իսկ
    տանձերի քանակը 3-ով քիչ է խնձորների քանակից: Գտնել արկղում առկա
    ծիրանների և խնձորների քանակը միասին:
    1) 35 2) 34 3) 24 4) 29
  5. 10 տետր գնելու համար Անիի մոտ գտնվող գումարից պակասում է 50 դրամ, իսկ 7
    նմանատիպ տետր գնելու համար նրա մոտ ավելանում է 250 դրամ: Որքա՞ն արժե 4
    այդպիսի տետրը:
    1) հնարավոր չէ որոշել 2) այլ պատասխան 3) 40 դրամ
    4) 70 դրամ
  6. Երկու մեկնարկային կետերից, որոնց միջև հեռավորությունը 880 մ է, միաժամանակ
    դեմ հանդիման շարժվում են երկու հեծանվորդ, որոնցից առաջինի արագությունը 100
    մ/ր է, իսկ երկրորդինը՝ 120 մ/ր: Առաջինի հետ միասին դուրս է գալիս շունը, որի
    արագությունը 140 մ/ր է: Շունը հասնելով երկրորդ հեծանվորդին անմիջապես ետ է
    շրջվում դեպի առաջին հեծանվորդը, այնուհետև հասնելով նրան ետ է շրջվում դեպի
    երկրորդ հեծանվորդը: Այդպես շարունակ շունը այնքան է վազում երկու
    հեծանվորդների միջև, մինչև նրանք հանդիպեն: Քանի՞ մետր է վազում շունը:
  7. Արամը բազմապատկեց 2021-ից մեծ հաջորդ 20 բնական թվերը (2022.2023.2024.
    ……) և
    արդյունքից հանեց 2021: Գտնել Արամի ստացած թվի վերջին երեք թվանշաններից
    բաղկացած թիվը:
  8. Առաջին և երկրորդ արկղերում միասին կա 44 մանդարին: Երկրորդում և երրորդում
    միասին կա 47 մանդարին, երրորդում և առաջինում միասին՝ 45 մանդարին:
    Քանի՞մանդարին կա երկրորդ արկղում:
  9. Արսենի տարիքը 8 անգամ մեծ է Կարենի տարիքից, իսկ Կարենը 28 տարով փոքր է
    Արսենից: Կարենի և Գևորգի տարիքների գումարը 14 է: Քանի՞ տարեկան է Գևորգը:
  10. Յոթ ֆուտբոլային թիմերի միջև տեղի է ունեցել առաջնություն: Բոլոր թիմերը
    խաղացել են բոլորի հետ մեկական խաղ: Հաղթանակի դեպքում տրվել է 3 միավոր,
    պարտության դեպքում 0 միավոր, իսկ ոչ-ոքի դեպքում 1 միավոր: Թիմերը մրցաշարի
    ավարտին ըստ իրենց հավաքած միավորների դասակարգվել են հետևյալ կերպ՝ 14; 13;
    9; 8; 7; 4; 3: Քանի՞ խաղ է ոչ-ոքի ավարտվել