Ձմեռային ճամբար. օր 8 — րդ

Երբ ես եկա դպրոց, մենք սկսեցինք պատրաստել ասիլ վասիլների նման մի բան (ճիշտն ասած անունը չեմ հիշում): Պատրաստելուց հետո սկսեցինք սպասել, որ թխվի: Թխվելու ժամանակ մենք ուղղակի սկսեցինք նախաճաշել և խաղալ սեղանի խաղեր: Հետո այդ բաները թխվեցին, մենք իհարկե փորձեցինք, շատ համեղ էր: Մի փոքր անց ավագ դպրոցից եկան ուսանողներ և մեզ բացատրեցին թե ինչպես կարող ենք բնական պայմաններում պատրաստել կողմնացույց: Քայլ առաջին, ամանի մեջ լցնում ենք մի փոքր ջուր, քայլ երրկրորդ, մի թուղթ ենք վերցնում, հանգիստ դնում ենք ջրի վրա, քայլ երրորդ, գտնում ենք մի ասեղ, այրիչով սուր ծայրը վառում ենք և դնում թղտի վրա: Սլաքի սուր վառված ծայրը միշտ ցուց է տալիս հյուսիսը: