Այցելություն Հենրիկ Մալյան թատրոն

Երեկ մենք այցելեցինք Հ․ Մալյանի թատրոն,  դիտելու Դ․ Բիսեթի «Շրջված երազ» ներկայացումը։ Երբ հասանք թատրոն, նստեցինք մեր տեղերը, լույսերը մարեցին ու սկսվեց ներկայացումը։ Ներկայացումը շատ ծիծաղելի էր, մենք ամեն մի շարժումի վրա ծիծաղում էինք։ Ներկայացումը կազմված էր Դ․ Բիսեթի հայտնի հեքիաթներից։ Ինձ ամենաշատը դուր եկավ ոստիկան Արթուրը,  Հարին, Ղիփ փիղն ու Հիվին։ Ես իմացա, որ Դ․ Բիսեթը հայտնի անգլիացի, մանկագիր, նկարիչ, դերասան և թատրոնի ռեժիսոր է եղել։

file-2 (1)