«Ուսումնական գարուն»․ նախագիծ

Ճանաչենք մեր քաղաքը

thumbnail_20190323_190122

Գարնանային արձակուրդների օրերին, մայրիկիս հետ գնացի Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, դիտելու Ա․Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։ Բալետը պարային երաժշտական ներկայացում է, որտեղ պարողները պարում են հատուկ կոշիկներով՝ որոնց անվանում են պուանտա։ Նախապես համացանցից ես տեղեկացա, որ օպերայի շենքը կառուցվել է ճարտարապետ Ա․ Թամանյանի նախագծով։

arm148647388258

Այդ շենքը շատ գեղեցիկ էր, ներսում կար հանդերձարան, որտեղ մենք հանձնեցինք մեր բաճկոնները, այնուհետև նստեցինք ամենաբարձր տեղում, մի քիչ սպասեցինք և սկսվեց ներկայացումը։ Նվագախմբի երաժիշտները սկսեցին նվագել, իսկ դիրիժորը փայտիկով ղեկավարում էր երաժիշտներին ։ Բալետը կազմված էր երկու մասից։ Ինձ դուր եկավ  հատկապես զույգերով պարը՝ վալսը։

Օպերայի շենքի դիմաց է գտնվում նաև Հ․ Թումանյանի հուշարձանը։

thumbnail_20190220_174132

Շարունակելի․․․․