Հնարագետ ջուլհակ

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը:

Մի պարսկական գյուղում մի օր մի հնարագետ ջուլհակ եկավ և փայտով գետնի վրա մի շրջան գծեց: Այդ ժամանակ Թագավորին լուր եկավ թե ինչվոր դերվիշ փայտով մի մեծ շրջան է գծել և թագավորը մի քանի գիտնական ուղարկեց, բայց ոչ մեկը չկարողացավ լուծել այդ հանելուկը: Բայց Թագավորը կանչեց ջուհլակին և ջուհլակը կարողացավ լուծել այդ հանելուկը և թագավորը նրան ոսկի տվեց:

2.Առանձնացրո՛ւ պատմության հերոսներին։

Գիտնականներ — խելացի բայց ոչ այդքան, միամիտ

Թագավոր — ընկերասեր, բարի

Հնարագետ ջուհլակ — խելացի փիլիսոփա

Դերվիշ — անասուն, գլուխ պահող, չար

Կոտորակները ընդհանուր հայտարարի բերելը

Կոտորակները ընդհանուր հայտարարի բերելը 

Օրինակ՝ 34𝟑𝟒 և 16𝟏𝟔 կոտորակները բերենք ընդհանուր հայտարարի։ 

Դրա համար գտնենք [4,6]=12 

 Այդ կոտորակների ամենափոքր  ընդհանուր հայտարարը  

 12-ն   է. 

12։4=3 

12։6=2 3‧34‧3=912𝟑‧𝟑𝟒‧𝟑=𝟗𝟏𝟐 և 1‧26‧2=212𝟏‧𝟐𝟔‧𝟐=𝟐𝟏𝟐

Առաջադրանքներ 

  • Կոտորակները  բերեք ընդհանուր հայտարարի 
  • 58𝟓𝟖 և 116𝟏𝟏𝟔 10/16  1/16,   [10/16, 1/16] 8 x 2 = 16  

16 x 1 = 16 

  •   X 53𝟓𝟑 և 46𝟒𝟔 = 10/6, 8/12  [10/6 8/12]  5 x 2 = 10   3 x 2 = 6       4 x 2 = 8   6 x 2 = 12 
  • 56𝟓𝟔 և 712𝟕𝟏𝟐 

5 x 2 = 10   6 x 2 = 12    7 x 2 = 14    12 x 2 = 24 [10/12, 14/24] 

  • 118 և 56𝟏𝟏𝟖 և 𝟓𝟔 

1 x 1= 1     18 x 18 = 324    5 x 2 = 10   6 x 2 = 12  [1/ 324, 10/12] 

  •  35𝟑𝟓 ևև 415  𝟒𝟏𝟓   

3 x 2 = 6   5 x 2 = 10   4 x 2 = 8   15 x 2 = 30  [6/10, 8/30] 

  • 110 և 425𝟏𝟏𝟎 և 𝟒𝟐𝟓 
     

[10,25]=50 
50:10=5 

50:25=2 

5/50 և 8/50 

  • 23 և 34𝟐𝟑 և 𝟑𝟒  

[3,  4] = 12 

12 : 3 = 4 

12 : 4 = 3 

8/12 և 9/12 

  • 32𝟑𝟐 ևև   53  𝟓𝟑 

[3, 2] = 6 

6 : 3 = 2 

6 : 2 = 3 

6/4  10/9  

  • 112և 34𝟏𝟏𝟐և 𝟑𝟒 

[12,4]=12 

12 : 12 = 1 

12 : 4 = 3 

1/12  և  9/12 

  • 145և 47𝟏𝟒𝟓և 𝟒𝟕 

[5,7]=35 

35 : 5 = 7 

35 : 7 = 5 

14 x 7 = 98 

5×7=35 

98/35 և 20/35 

  • 52և 315𝟓𝟐և 𝟑𝟏𝟓 

[2,15]=30 

30 : 2 = 15 

30 : 15 = 2 

75/ 30 6/30 

Հնարագետ ջուլհակը

1
Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Շարունակել կարդալ “Հնարագետ ջուլհակը”

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Սուրբ Գրիգոր եկեղեցին գմբեթավոր կառույց է: Գտնվում է Տավուշի մարզում: Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը: Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են: Բակի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից մոտիկ է մի թաղածածկ աղոթարան, իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին։

Պատգամբ

Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ տողերը՝ 《Մարդ ամեն ինչ ինքը պիտի անի իր ձեռքով, իր աշխատանքով. ակտիվ պիտի լինի ամենից առաջ: Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը》

Պետք չէ միշտ հույսը դնել ծնողների կամ ընկերների վրա, մարդ պատք է իր աշխատասիրությամբ հասնի ամենալավին: Լինի ճշմարտախոս, ակտիվ, աշխույժ, բարի ու մարդասեր:

2.Ինքդ գրի՛ր մի քանի պատգամ ։

Եղեք ոչ միայն արտաքին տեսքով գեղեցիկ այլ նաև հոգով և սրտով:

ՀամարիչՀայտարարՀամարիչՀայտարար

Առաջադրանքներ ՀամարիչՀայտարարՀամարիչՀայտարար 

  1. Գտիր  ուղիղ   անկյան  5/9 մասը։ 

90 : 9 x 5 = 50 սուր 

  1. Ինչպիսի՞ անկյուն է 120անկյունը։ 

Բութ 

  1.  Ինչպիսի՞ անկյուն է այդ անկյան 3/4 մասին հավասար անկյունը։ 

120 : 4 x 3 = 90 ուղիղ 

  1. Ինչպիսի՞ անկյուն է 180անկյունը։ Ինչպիսի՞ անկյուն է այդ անկյան  1/2  մասին հավասար անկյունը։ 

180 : 2 x 1 = 90 ուղիղ 

  1. Գտեք  25 և 30 թվերի ամենամեծ  ընդհանուր բաժանարարը։ 

[25, 30] = 5 

  1. Գտեք  100 և  25  թվերի  ամենափոքր ընդհանուր  բազմապատիկը։ 

 [100, 25] = 100 

  1. Կրճատեք  614614 , 25100 ,5075 25100 ,5075 կոտորակները։ 

6/ 14 = 3/7    25/100 = ¼     50/75 = 25/25       

  1. Գտիր *-ը․ 

617617=∗34∗34 

*= 12 

  1. Կոտորակների հավասարության պայմանի հիման վրա ստուգեք, թե իրար հավասար են արդյոք կոտորակները․ 

17241724=34483448 ճիշտ է 24182418=6565 սխալ է 

  1. Համեմատեք կոտորակները․ 

5454 և 12141214 617և 618617և 618 6/17 ՚՚> 6/18 926 և 526926 և 526  9/26 > 5/26 2676 և 40862676 և 4086 76/40 > 80/26 

  1. Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս 

կանոնավոր կոտորակ ∗10,67∗4, ∗846,17∗1∗8∗10,67∗4, ∗846,17∗1∗8 

6/10    67/74     58/46    178/108 

անկանոն  կոտորակ 76∗9, ∗8∗5,∗685,1∗713876∗9, ∗8∗5,∗685,1∗7138 

76/19   78/55   96/85    197/138 

  1. Ժամի ո՞ր  մասն է  15 րոպեն։ 

¼    

  1. Քանի՞  րոպե է 1/15 ժամը։ 

4 րոպե 

  1. Կիրառելով բաշխական օրենքը՝ հաշվումները կատարել առավել հարմար եղանակով․  

655·35+655·65 

655 – 655 + 35 x 65 = 2275 

Սևանա լիճ

Սևանա լիճ նաև Գեղամա ծով: Գտնվում է Գեղարքունիքի մարզում: Հայաստանի հանրապետության ամենա խոշոր լիճն է: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ թափվում են 28 գետ և սկիզբ է առնում Հրազդանը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձր լճերից մեկն է գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա: Գիտնականները սպառնում են, որ Սևանա լիճն առաջացել է 3 — րդական շրջանում և եղել է ավելի խրուտ քան այսօր:

Լսել եմ մի ավանթույթ երբ հնուց Գեղարքունիքի մարզում կա մի աղբյուր և երբ մարդիկ ջուր էին խմում այդ աղբյուրից, խմելուց հետո կափարիչը ամպայման փակում էին: Մի օր մի հարս այդ աղբյուրից ջուր խմեց և մոռացավ կապարիչը փակել և այդ աղբյուրի ջուրը լցվեց մի մեծ գոգավորության վրա և առաջացավ Սևանա լիճը: Աստվածը որոշեց պատժել այդ աղջկան և նրան դարձրեց մի գեղեցիկ լեռնաշղթա, նրա գոտին դարձավ սարի վրա ծառերը, իսկ գլխարկը վերածվեց լանջերի:

Русский язык

Однажды Солнце и сердитый северный Ветер затеяли спор о том, кто из них сильнее. Долго спорили они и, наконец, решились померяться силами с путешественником, который в это самое время ехал верхом по большой дороге.
– Посмотри, – сказал Ветер, – как я налечу на него: мигом сорву с него плащ.
Сказал – и начал дуть что было мочи. Но чем более старался Ветер, тем крепче закутывался путешественник в свой плащ: он ворчал на непогоду, но ехал всё дальше и дальше.
Ветер сердился, свирепел, осыпал бедного путника дождём и снегом; проклиная Ветер, путешественник надел свой плащ в рукава и подвязался поясом. Тут уж Ветер и сам убедился, что ему плаща не сдёрнуть.
Солнце, видя бессилие своего соперника, улыбнулось, выглянуло из-за облаков, обогрело, осушило землю, а вместе с тем и бедного полузамёрзшего путешественника.
Почувствовав теплоту солнечных лучей, он приободрился, благословил Солнце, сам снял свой плащ, свернул его и привязал к седлу.
– Видишь ли, – сказало тогда кроткое Солнце сердитому Ветру, – лаской и добротой можно сделать гораздо более, чем гневом.


Прочитай текст «Ветер и Солнце». Выполни задания.,
1. Определи персонажей произведения.
а) Солнце, Ветер, путешественник;
б) Солнце, Ветер;
в) Солнце, Ветер, Лошадь.

2. Где, в каком месте происходят события, описанные в тексте?
a) На лесной тропинке;
б) в горном ущелье;
в) на большой дороге.

3. О чём спорили Солнце и Ветер?
а) Кто из них нужнее;
б) кто из них сильнее;
в) кого из них больше любят.

4. Подбери словосочетание к выражению дуть что было мочи.
а) Из последних сил;
б) изо всех сил;
в) по мере возможности.

5. Восстанови последовательность действий путника в ответ на старания Ветра.
a) Ехал всё дальше и дальше;
б) крепче закутывался;
в) надел свой плащ в рукава;
г) ворчал на непогоду;
д) подвязался поясом.

6. Восстанови последовательность действий Солнца.
а) Выглянуло;
б) улыбнулось;
в) осушило;
г) обогрело.

Հովհաննես Թումանյանի պատգամը

Հովհաննես Թումանյանի պատգամը իր զավակներին

Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած պատգամը և հիմնավորի՛ր։

Վայրկյանը շատ թանկ ու կարևոր բան է . մի վայրկյանում անմիջապես շատ բան կարելի է զգալ, հասկանալ, քան տարիների  ընթացքում: Արթուն եղեք, շրջահայաց, միշտ պատրաստ: Վերաբերմունքը, խորը, անկեղծ զգացմունքը սրտից պիտի գա, որ մարդ զգա այդ և ոչ թե ստիպված անի: Մարդ խոր ու տևական զգացմունքների ընդունակ պիտի լինի: Ես կուզեի ամեն մեկիդ մեջ տեսնել իմ շունչը, իմ հոգու մի մասը…Մարդը ձգտում պիտի ունենա լավանալու, բարձրանալու: Միշտ պիտի ձգտել դեպի կատարյալը:

Հիմնավորում՝

Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև նա շատ կարևոր բան սովորեցրեց, որ ամեն վայրկյանում կարող ենք ավելի շատ բան զգալ, սովորել, իմանալ, հասկանալ քան մի ամբողջ տարի: Մարդու սիրտը պետք է ուզենա որպեսզի ինչ որ բան անի, իսկ եթե մարդու սիրտը չի ուզում, պետք չէ նրան ստիպել, ուղղակի ավելի լավ է չանել քան թե ստիպված անել: Մարդը միշտ պետք է ձգտի որպեսզի հասնի լավագույնին և միշտ փորձի դեպի վեր բարձրանալ, այլ ոչ թե մնա նույն տեղում: