Ընտրություն մաթեմատիկա

1․ Գտնել ամենամեծ քառանիշ թվի և ամենամեծ երկնիշ թվի գումարը։

9999 + 99 = 10.098

2․ Համեմատե՛ք հետևյալ թվերը։

ա) 12374 > 9389

բ) 567213 > 566213

գ) 9999 < 11111

դ) 874563 > 785674

ե) 376658 > 248597

զ) 10254 < 25876

 

3․Կատարեք գործողությունները

ա) 5×1+1:1+3×1-1×1= 8

բ) (45:9-24:6)x1+2 x1= 3

գ) 1:( 10-9) + 25 x 1-1x 14= 310

 

4. Դասարանի 33 աշակերտներից 17-ը աղջիկներ են։ Դասարանում տղանե՞րն են ավելի շատ, թե՞ աղջիկները։

33 — 17 = 16

Աղջիկները

5․ Աշակերտը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը։ Քանի՞ էջ կա գրքում։

10 x 6 = 60

60 x 2 = 120

6․ Սկյուռը 10 րոպեում ուտում է 8 ընկույզ։ Քանի՞ րոպեում սկյուռը կուտի 40 ընկույզ։

40 : 8 = 5

5 x 10 = 50

50  րոպեում

7․  Երկու արտերից ցորեն հավաքեցին․ առաջին արտից՝ 3200կգ, երկրորդից՝ 8800կգ։ Ապա ամբողջ բերքը տարան սայլերով։ Քանի՞ սայլ պահանջվեց, եթե նրանից յուրաքանչյուրում տեղավորվում է 400կգ ցորեն։

11.000 : 400 = 200

8․ Դերձակն ունի 16մ երկարությամբ մի կտոր, որից ամեն օր կտրում է 2 մետր։ Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը։

16 : 2 = 8 օրում

9․ Արկղում կա 15 կարմիր, 7 սպիտակ և 9 դեղին գնդակներ: Ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել, որ դրանց մեջ լինեն գոնե երկու դեղին գնդակներ:

28

10․ Նարնջագույն ներկ ստանալու համար անհրաժեշտ է վերցնել մաս դեղին և 2 մաս կարմիր ներկեր (Դեղին ներկի քանակը պետք է կարմիրից 6:2=3 անգամ շատ լինի)։ 3 կգ կարմիր և 3 կգ դեղին ներկերից, քանի՞ կգ նարնջագույն ներկ կարելի է ստանալ։

3 x 3 = 19thn

11․ Հավաքած խաղողը լցրել են 12 արկղ և 36 զամբյուղ։ Յուրաքանչյուր արկղում տեղավորվել է 20կգ խաղող, իսկ յուրաքանչյուր զամբյուղում՝ 15կգ։ Քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել։

 

12․ Գրապահարանի երկու դարակներում կա 102 գիրք։ Եթե առաջին դարակից 12 գիրք հանենք, ապա դարակներում միևնույն քանակով գրքեր կլինեն։ Քանի գիրք կա դարակներից ամեն մեկում։

 

13․ Քանի՞ գրամ է կշռում մեկ խնձորը։

 

Իմ սրտի բնակիչները

Իմ սիրտը շատ մեծ է, չնայած որ ես փոքրիկ տղա եմ։ Իմ սրտում կան հազարավոր բնակիչներ, որոնց ես սիրում եմ։ Իմ սրտում ապրում են իմ բոլոր հարազատները, իմ բակի ընկերները, դպրոցի ընկերները և իհարկե հայրիկս ու մայրիկս։

Տնային աշխատանք «Մաթեմատիկա»

  1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 7 է, միավորը՝ 2 , տասհազարավորը՝ 3,մնացած թվանշանները՝ 5։

35.572

 

  1. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
  • 100, 200, 4010, 5070, 6000
  • 3200, 1340, 540, 100, 290
  • 3368, 2358, 2321, 101, 15
  • 2065, 112, 99, 9, 10

 

3․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը

10.000

 

4․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 15-ով։

Կմեծանա տարբերությունը

 

5․ Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի

մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

Պատ․՝ 5 մ

 

6․ Հաշվիր 2522-2‧320+6։(1+2) արտահայտության արժեքը։

2522-2‧320+6։(1+2) = 1244

7․ Երկու պարկում միասին կա 20 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 6 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։

Լուծում

20 : 2 = 10

10 + 6 = 16

10 – 6 = 4

 

8․ Քառակուսու կողմը 3 մ է։ 5 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

3 x 5 = 15

15 x 3 = 45

 

9․   23200։(50+100:2)-2‧110+60։(1+2) հաշվիր արտահայտության արժեքը․

100:2=50+50=100  23200:100=232  1+2=3  60:3=20   2×110=220  232-220=12+20=32

 

  1. համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի․

4929<4936։

 

Ոսկի և երկաթ

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.
— Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.

Շարունակել կարդալ “Ոսկի և երկաթ”

Երկու մեքենա

Երկու մեքենա դեմ առ դեմ եկան մի նեղ կամուրջի վրա, որը ձգված էր մի
ձորի վրա:
Երկու մեքենան միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:

— Դու ետ գնա, որ ես անցնեմ ասաց մեկը:
— Ինչու դու ետ չես գնում, եղբայր՝ քան թե ինձ ես առաջարկում, պատասխանեց մյուսը:
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, քեզանից առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
— Ներողություն կասես: Գիտես ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում  ես ինձ վրա: Մեքենաները դեմ առ դեմ զարկեցին իրար, մեքենաները ջարդեցին և վերջը երկուսն էլ
կամուրջից ընկան ձորը  ու ջարդուփշուր եղան:

Երկհնչյուններ

Հայերենում յ կիսաձայն հնչյունին կարող է գումարվել որևէ ձայնավոր հնչյուն. այդ երկուսը միասին՝   յ+ ձայնավոր՝  ա, ո, ու, ի, ե, կոչվում են երկհնչյուն:  Յ կիսաձայնը, եթե երկու ձայնավորների միջև է, երկհնչյուն կազմում է իրենից հետո եկող ձայնավոր հնչյունի հետ․ օրինակ՝  հեռանայիր բառում երկհնչյունը յի-ն է, ոչ թե` այ-ը։

Հայերենի երկհնչյուններն են՝ այ, յա, եյ,  յե,  յի, ույ, յու, ոյ, յո։

Առաջադրանք՝

2.Յուրաքանչյուր երկհնչյունով գրի՛ր երեքական բառ։

այ — մայր, հայր, եղբայր, վայր 

յա — գործունյա, բամբակյա, Օֆելյա, սևաչյա, կյանք

 եյ — թեյ, Սերգեյ, զեյթուն, Անդրեյ

  յե — Հայերեն

  յի — գնայի, մարզվեյի, հարկային, 

ույ — խարույկ, գույն, բույն, բույր, դեղաբույս, համբույր

յու — բյուրեղ, բյուր, սյուն, հյութ,

ոյ — խոյ, գոյ, Նոյ

յո — յոթ, յոյո, յոդ, 

Տնային աշխատանք

Ժայռից մասուր է կաթում, 
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ՝

1.Ո՞ր պատկերն է քեզ ավելի դուր գալիս․ ինչո՞ւ։

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Այստեղ ցույց է տալիս, որ առուն, բարի է, հասկանալի է, այսինքն խաղաղ և դանդաղ, և իհարկե անուշ։

2.Ինչո՞վ է  աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով։ Դուրս գրի՛ր այն տողերը, որտեղ «գույն» կա։

Այս բանաստեղտությունը հայտնի է շարժումով

Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է: