Ամենա — ամենա լավ ուսուցիչ

Ամենա — ամենա լավ ուսուցիչ

մարտ

Սիրելի՛ ընկեր Լուսինե, դուք շատ լավն եք, շատ գեղեցիկ եք։ Դուք շատ լավ եք բացատրում,  ձեր հետ շատ հետաքրքիր է։ Ես ձեզ մաղթում եմ, որ դուք չհիվանդանաք, և ձեր երազանքները կատարվեն։ Շնորհավոր ձեր տոնը։

Իմ մայրիկը և տատիկը

մարտԱմենա-ամենա ուրախ տատիկին

Բարև սիրելի տատիկ, ես ուզում եմ պատմել քո մասին։ Երբ ես օգնություն եմ ուզում,  դու իմ մոտ ես գալիս, երբ ես ինձ չար եմ պահում, դու իմ վրա բարկանում ես և լավ ես անում,  այդպես ես անում,  որ դաստիարակվեմ։

Ես շնորհավորում եմ քո տոնը, մաղթում եմ, որ  քո երազանքները իրականանան , մաղթում եմ քեզ առողջությունը։

Իմ մայրիկ, դու շատ քնքուշ ես, գեղեցիկ ես ու  լավն ես։ Դու ինձ տանում ես ամեն տեղ  և ինձ համար համեղ ուտելիքներ ես  պատրաստում։ Ես քեզ շատ եմ սիրում։ Շնորհավորում եմ քո տոնը, մաղթում եմ առողջություն, իմ սիրելի մայրիկ։

Միամիտները

միամիտները

Միամիտները

Լինում է, բայց չի լինում մի կով է լինում։ Կովի տերը որսորդ է լինում։ Էս կովը կարմիր ու կապույտ գույնի է լինում, բայց չի երևում։ Կովը սիրում էր իր տիրոջ հետ զբոսնել։ Մի օր զբոսնելիս նրանք տեսան մի թռչող շուն, բայց չտեսան շանը։ Որսորդը ուզեց օդ կրակել, բայց պատահաբար կպավ թռչող շանը։ Կարմիր ու կապույտ կովը վազեց ու տեսավ, որ շունը վիրավորվել է։ Նրանք շանը տարան բժշկի մոտ ու տեսան, որ բժիշկը աղվեսի մորթի ուներ, բայց գլուխը չուներ։ Էս անգլուխ բժիշկը բուժեց թռչող շանը։ Ահա այսպիսի զվարճալի պատմություն։ Ցտեսություն։

բառարան

чай, чайник , блюдце, горячий, теплый, холодный, сладкий, сахар, сахарный песок, ароматный, ложка, булочки,  бублики,  пряники,  тортик,  печенье,  варенье,  мёд,  вкусняшка,  пить, лакомиться, предпочитать,  любить.

Лакомиться чем либо -հաճույքով ուտել

Предпочитать что либо —  նախընտրել ինչ որ բան

Я больше люблю — ես ամենաշատը սիրում եմ

Передайте,  пожалуйста,  сахарницу — փոխանցեք խնդրեմ շաքարամանը

Чай слишком горячий — թեյը շատ տաք է

Самое оно — ինքն է

Передайте мне булочки\пряники\конфеты\варенье…;

 

 

 

 

Պիցցայի բաղադրատոմս 24 հոգու համար

file-72

Բաղադրություն

Պիցցայի խմոր — չորս հատ  1 հատ խմորից ստացվում է 6 կտոր պիցցա

Թթվասեր — մեկ հատ

Կետչուպ — 1 հատ

Երշիկ — կես կգ կամ 500 գ

Պանիր — կես կգ կամ 500 գ

Գնացուցակ

Պիցցայի խմոր — 1 հատը — 200 դրամ

Թթվասեր — 1 հատը — 280 դրամ

Կետչուպ — 1 հատը — 520 դրամ 

Երշիկ — 1 կգ — 3000 դրամ

Պանիր — 1 կգ — 4000 դրամ

 

Որքա՞ն գումար է հարկավոր քսանչորս հոգու համար պիցցա պատրաստելու համար։

24 : 6 = 4

Մեզ հարկավոր է պատրաստել 4 հատ պիցցա

Լուծում՝

  1. 4 x 200 = 800
  2. 3000 : 2 = 1500
  3. 4000 : 2 = 2000
  4. 800 + 1500 + 2000 + 280 + 520 = 5100 դր

Որքա՞ն արժե 1 կտոր պիցցան

5100 : 24 = 212,5 դր