Թագուհին                        Ծաղրածուն                     Բանտարկյալը

 

Միայնակ ծիտը                                                   Վագռ

Փաստեր ծիծեռնակների մասին

  • Գոյություն ունի ծիծեռնակի 79 տեսակ։
  • Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։
  • Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։
  • Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։
  • Բները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։
  • Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը բաժականաման։
  • Շարունակել կարդալ “Փաստեր ծիծեռնակների մասին”

Մարտիրոս Սարյանի տուն — թանգարանում

FB_IMG_1555264999851

Այսօր մենք գնացին Մարտիրոս Սարյաննի տուն — թանգարան։ Երբ  հասանք այնտեղ, մեզ մոտեցավ ուղեկցողը, և մենք գնացինք առաջին սենյակ։  Մենք իմացանք, որ Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականին՝ Ղրիմում, որից հետո տեղափոխվել է Մոսկվա և սովորել այնտեղ։ 1921 թվականին նա եկել է Հայաստան և արդեն նկարել է արևի դեղին ու վառ գույներով։ Մարտիրոս Սարյանը նաև գնացել է Եգիպտոս, նկարել է Եգիպտոսը և Հայաստանը։ Մենք տեսանք նրա տնային հագուստը, նրա ձեռնափայտը և տնային կոշիկները։

Նա սիրել է նկարել բնություն, մրգեր, Արարատ լեռը։ Նա ունի մի նկար, որտեղ նկարել է ամբողջ Հայաստանը՝ հյուսիսից-հարավ։ Այդ նկարը ինձ շատ դուր եկավ։

Ահա այսպես գնացինք ճամփորդության։ Ցտեսություն։

 

Ծնունդդ շնորհավոր, Հովհաննես Թումանյան պապիկ

file-2.jpegԲարև սիրելի  Թումանյան պապիկ, ես Ալեքն եմ ։ Շնորհավորում եմ Ձեր  ծննդյան օրը։ Հովհաննես  պապիկ,  մաղթում եմ ձեզ բազում ընթերցողներ։  Ես շատ եմ սիրում Ձեր ստեղծագործությունները։ Ինձ ամենից շատը դուր է եկել  <<Չարի վերջը>> և << Շուն ու կատուն >> ստեղծագործությունները,  որովհետև նրանք շատ հետաքրքիր են և ծիծաղելի ։ Իսկ ամենալավ բանաստեղծությունն  ինձ համար <<Ամենից լավ տունը>> -նն է։ Ցտեսություն։

Իմ տունը

Մեր տունը ունի վեց սենյակ։ Մեր սենյակներն են ննջասենյակ, խոհանոցը, հյուրասենյակը, իմ սենյակը, լոգասենյակը և պահոցը։Հայրիկիս և մայրիկի սենյակը առաջին  սենյակն է, իսկ իմ սենյակը չորրորդն է։ Այնտեղ կա փոքր հայելի, բայց երեք շատ մեծ դարակներ, իմ մահճկալի կողքին կա բազկաթոռ, իսկ ձախ կողմում շատ փոքրիկ դարակ, որտեղ դնում եմ իմ գիշերանոցը։Ես այնտեղ ունեմ շատ –շատ- շատ- շատ շատ  խաղալիքներ։