Եղեգնուհի

Կարդա՛ Ղ․ Աղայանի <<Եղեգնուհի>>հեքիաթի առաջին մասը։

1․Անծանոթ բառերը բացատրի՛ր։

եղեգնուտ — Եղեգով պատված տեղ՝ վայր, շամբ:

եղեգ —  Հացազգիների ընտանիքին պատկանող բարձրացողուն բույս:

2․Պատմությունից առանձնացրո՛ւ այն հատվածը, որը քեզ մոտ զարմանք առաջացրերց և հիմնավորի՛ր ընտրությունդ։

― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի
եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է
համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ,
կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա
իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։

Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև այդ մարդը շատ օգնեց թագավորին և լավ արարք արեց թագավորին:

Վաճառականի խիղճը

Պատրաստվի՛ր բանավոր քննարկման՝ Ղ․ Աղայան․ ,,Վաճառականի խիղճը,,։

Շարունակի՛ր պատմությունը՝ հորինելով նոր ավարտ։

Դրանից հետո տղան շնորհակալություն հայտնեց և ընկավ ճամփա: Ճամփին մի հովիվի պատահեց և հովիվը ասաց. 

  • Հեյ՜ ախպեր բա դու ինչ գործ ունես այստեղ այս դաշտում, այն ել մենակ: 

Տղան ել ասաց թե հինգ տարի ծառայել եմ մի վաճառականի մոտ, հետո երբ հինգ տարին անցել է ինձ գումար չի տվել և այդ գումարը ուրիշ վաճառականներն  են տվել և այդպես մի երկար պատմություն: Այս հովիվը, որ փողի անունը լսում է վրա է տալիս տղաի վրա: Իրարից դուրս պրծնելով տղան փախչում է հովիվից: Գնում է տուն հանգստանում և հետո մայրը ուղարկում է տղային դեղ բերելու որպեսզի հայրը լավանա: Տղան ել գնում է դեղը բերում է տալիս է հայրիկին և այդպես հայրը լավանում է և նրանք ապրում են երկար ու երջանիկ:

Պատմությունից առանձնացրո՛ւ այն հատվածը, որը քեզ դուր եկավ և հիմնավորի՛ր։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
Տղան ձայն չէ հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Այս հատվածը ինձ դուր եկավ որովհետև տղան շատ հանճարեղ եղավ և շատ խղճով:

Մայրենի

1.  Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞  կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.

Օրինակ՝Կինը հարցրեց: — Երիտասարդ կինը հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Հպարտ Շունը մտավ իր հիասքանչելի բունը:

Չար մարդու Սիրտը դա չոր քար է:

Իմ Հայրն իմ ընկեր է:

Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ:

2.  ա) Տրված հարցերին պատասխանի՛ր և առաջադրանքը կատարի՛ր:

Ո՞վ է ընկերդ (ընկերուհիդ):

Մանրամասն նկարագրի’ր նրա արտաքինը  (հասակը. կաոուցվածքը. դեմքը. հագնվելը և այլն):

Իմ ընկերը Նարեկն է: Նա բարձրահասակ է և նիհար ունի շագանակագույն աչքեր: Նա սիրում է խաղալ ֆուտբոլ: Այսօր նա հագել էր մի մոխրագույն հուդի, որի վրա կար նկարված դինոզավր և նաև հագել էր սև տաբատ:

Նրա բնավորության մասի՛ն պատմիր:

Նա շատ է սիրում ֆուտբոլ խաղալ:

Պատմի՛ր՝ նա ի՞նչ է սիրում և ինչ չի սիրում:

Նրա մեջ կա՞ բան. որ չես հավանում. կուզե՞ս. որ փոխվի: Գրի՛ր՝ ուզում ես նրանից ինչ-որ բան սովորել:

բ) բոլոր պատասխաններդ մի տեքստում հավաքիր և  ընկերոջդ (ընկերուհուդ) մասին գրավոր պատմիր:

Թումանյանը և Աղայանը մտերիմներ

Թումանյանի մոտ ծանոթացա Ղազարոս Աղայանի հետ, որ գալիս էր հայրական գյուղից, ուր նա ապրում էր այդ ժամանակ: Հաստ պալտո հագած, վալենկաներով, կալոշներով, գյուղից` ուղղակի Օհաննեսի մոտ: Նրանք ջերմաջերմ գրկախառնվեցին, համբուրվեցին, կարծես երջանկացան իրար տեսնելով: Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված: Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են: Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին` «Ասլան բալասի». հետո, երկուսով ծիծաղելով, ասում էին. «Էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»:

1.Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

վալենկա — Թաղիքի տաք ոտնաման, կաճյակ:

2Գրի՛ր, թե ի՞նչ հասկացար այս փոքրիկ հատվածից։

Ես հասկացա այս պատմվածքից, որ ընկերությունը անմահ է:

Մայրենի

Վարժ կարդալ սովորի՛ր, դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր։

Հունձք — հնչյուն,  Հնձելը, արտը քաղելը:

Ակոս — Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը:

Ասուպ — Երկնային պինդ մարմին, որ միջմոլորակային տարածություններից հսկայական արագությամբ երկրի մթնոլորտն ընկնելով շիկանում ու պայծառ լույս Է արձակում, օդերևույթ, թռչող աստղ, վայր ընկնող աստղ (մետեոր):

Հունձք կը ժողվեմ…

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ:

Գործնական աշխատանք

Տեքստն ընդարձակիր՝ նկարագրողբնութագրողվերաբերմունք արտահայըող բառերբառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով։ 

Մի օր երբ փոքրիկ և քնքուշ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ և ամենաուսիպուսի կենդանիներն են: Եվ մյուս օրը  նրանք որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն: Ճամփին նրանք շատ եին վախենում ու տզտզումբայց նրանց մեջ գտնվեց մի փոքրիկ քաջություն և նրանք հաղթահարեցին վախը։ Իսկ լճափի ցատկող և զվարճալի  գորտերը նրանց փափուկ ոտքերի  բարձր թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախորը և ամենասարսափելի մասը: Մի կիսամեռած նապաստակ ասաց․ 

— Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից վախկոտ արարածներ էլ կան։ 

2.Հետևյալ առած-ասացվածաքներում կետերի փոխարեն լրացրո՛ւ համապատասխան հականիշները՝ շատ— քիչսպիտակ-սևերկար-կարճհիվանդ-առողջգիտուն-անգետմոտիկ-հեռու։ 

Ա Գիտունի  հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի՛ ուտի։ 

Բ մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը։ 

Գ Սպիտակ փողը,  սև  օրվա համար է։ 

Դ Թոկի երկարն է լավ, խոսքի՝ կարճը։ 

Ե քիչ խոսիր, շատ լսիր։ 

Զ Անբանը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ։ 

3.Տրված բառերում առանձնացրո՛ւ արմատը և ածանցը․ ածանցները գունավորի՛ր։ 

Օրինակ՝  ան-զեն,  դժ-գոհ 

Անգութ,  դժբախտ, դժգոհ, դժկամ, անտուն,  լճակ, շնիկ, գառնուկ, տնական, ծովային, ուրախալի,  մեղմաբար, վեհորեն, աշակերտուհի, կանաչեղեն։ 

Գործնական աշխատանք

1.Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերի ն է եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ –ներ:

1.Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերի ն է եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ –ներ:

Ա. Ծառ — ծառեր, ձայն — ձայներ, հոտ — հետեր, քար — քարեր, կով — կովեր, արջ — արջեր, փունջ — փնջեր, լուր — լուրեր, բառ — բառեր, բեղ — բեղեր, հայ — հայեր, հայր — հայրեր, ցեղ — ցեղեր, սիրտ — սրտեր, գիր — գրեր, սյուն — սյուներ, պատ — պատեր, հույն — հույներ, ձու — ձվեր, սուր — սրեր, քիթ — քթեր. քույր — քույրեր, մայր- մայրեր, ձեռք — ձեռքեր, ոտք — ոտքեր:
Բ. Եղբայր — եղբայրներ, աթոռ — աթոռներ, պապիկ — պապիկներ, տատիկ — տատիկներ, գրպան — գրպաններ, թութակ — թութակներ, եղնիկ — եղնիկներ, ոչխար — ոչխարներ, սեղան — սեղաններ, թռչուն — թռչուններ, մեքենա — մեքենաներ, բարեկամ — բարեկամներ, աշակերտ — աշակերտներ, մատյան — մատյաններ, հեռախոս — հեռախոսներ, ծաղկավաճառ — ծաղկավաճառներ. պանրագործարան — պանրագործարաններ:

2.Տրված ածանցներով կազմի՛ր ածանցավոր բառեր․ գունավորի՛ր արմատը և ածանցը՝  -իչ,- նկարիչ -դժ — դժգոհ ան — անմարդկային -ակ — , -իկ — մարդիկ -ուկ,մանչուկ -ական — տնական -ային, տնային -որեն, քնքշորեն -ուհիդերասանուհի

Հասուն արտ

Կարդա՛ բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները. Դ. Վարուժան՝ 《Հասուն արտ》։

1.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ 

Արտ, բոց, խորխոլել, ծղոտ, քառաշար, հասկ, սաթ, բոռ, պիծակ, քիստ, փայլակ, դեղձանիկ, հնձել, մանգաղ: 

Արտ — Մշակելի հող՝ որտեղ ցանում են ընդեղեններ:

բոց — Այրվող նյութից բարձրացող հրեղեն գոյացություն:

խորխոլել-Ճաքճքել, ճեղքվածքներով պատվել 

Ծղոտ — Բույսերի՝ հատկապես հացահատիկային բույսերի ցողունը

Քառաշար -Չորս շարք կազմող, չորս շարքով դասավորվա

Հասկ — Հացաբույսերի մեծագույն մասի, ինչպես և մի քանի ուրիշ բույսերի ծաղկաբույլը, որի մեջ ծաղիկները դասավորված են ցողունի վերին մասի երկարությամբ:

սաթ — Վայրի մեղու:

պիծակ — Խայթող թաղանթաթևավոր միջատ:

քիստ — Հացազգի բույսերի հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ:

փայլակ —  Կայծակի արձակած լույսը:

դեղձանիկ — Սերինոսազգիների ընտանիքին պատկանող փոքրիկ երգեցիկ թռչուն:

հնձել — Հացաբույսերը մանգաղով՝ գերանդիով՝ հնձիչով ևն քաղել:

մանգաղ —  Գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար:

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը, հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։

Այս բանաստեղտության մեջ ավելի շատ ինձ տպավորվեց ոսկեգույն գույնը այն ավելի շատ զգացվեց առաջին, երկրորդ և երրորդ քառատողերի մեջ:

Հայկական զինտեխնիկա. անհատական նախագիծ

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանների սովորողներ

ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը՝ ուսումնասիրել Հայկական բանակի զինանոցում օգտագործվող նորագույն զենքերը:

Ընթացքը՝ օգտվելով համացանցից և այլ աղբյուրներից տեղեկանալ հայկական զինված ուժերի զինտեխնիկայի մասին, դիտել տեսահոլովակներ, ուսումնասիրել նորագույն զենքեր:

Օրինակ՝ դիտեք այս տեսահոլովակը

Արդյունքում ՝ մենք կիմանանք թե որքանով է պաշտպանված մեր հայրենիքը, կստեղծեմ նաև զինտեխնիկայի ֆոտոշարք:

Եթե ցանկացողներ լինեն այս նախագծին մասնակցելու, թող ուղարկեն իմ էլ.փոստին:

Քանի որ այժմ մեր երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, ես որոշեցի ուսումնասիրել հայկական բանակում օգտագործվող զենքերը: Դեռ հին ժամանակներից մարդիկ տարբեր զենքեր են ստեղծել պաշտպանվելու համար թշնամիներից: Ծանոթանանք այդ զենքերից մեկին:

Այսօր ես ձեզ կպատմեմ Բուկ զենիթահրթիռային համալիրի մասին: Բուկը կշռում է 34 տոնա, բարձրությունը՝ 3 մ 25 սմ, երկարությունը՝ 9 մ 3 սմ իսկ լայնությունը 3. 18 ամբոջական մետր: Բուկը իր կրա կրում է 4 հրթիռ, ամեն մեկի տրամագիծը 40 մմ: Բուկը դա Խորհրդային (հետագայում Ռուսական) արտադրության զենիթահրթիռային համալիր։ Բուկ համակարգը համազորային թրթուրավոր ինքնագնաց է։ Այն օգտագործում են միջին և փոքր բարձրության վրա: Բուկ համակարգը ընդունակ է նաև խոցել մարտավարական բալիստիկ հրթիռներ։ Բուկ համակարգն աշխարհի միջին հեռահարության լավագույն համալիրներից է։

Նաև դիտեք այս տեսահոլովակը

Բուկ համակարգեր ունեցող երկրներ