Ճամփորդություն դեպի՝ Գետամեջ

Ուրբատ օրը մենք դասարանով գնացինք գետամեջի գյուղ: Մեր առաջին կետը դա ընկեր Դիանայի տունն էր: Այն շատ մեծ էր և հոյակապ: Մենք այնտեղ հաց կերանք և շարժվեցինք առաջ:

Այդ վայրում կային մեղուներ, որոնցից Դանիելը շատ էր վախենում: Մենք այդտեղ քիչ մնացինք՝ մոտավորապես մի 10 րոպե, իսկ հետո շարժվեցինք ժայռի ամենախորը մասը, որտեղ գտնվում էր այն խողովակը որից մենք հիմա ջուր ենք խմում:

Բոլորը իրենց շշերը բերում էին խողովակի մոտ, որպեսզի սառեցնեին դրանք: Ի դեպ խողովակը շատ սառն էր: Հետո շարժվեցինք դեպի մեծ կամուրջը:

Մենք շարժվում էինք ինչ որ (կանալի) և Հրազդան գետի մոտով: Կանգնեցինք մեծ կամուրջի տակ, այդ պահին մի փոքր վախեցա այն մտքից, որ կարող է այն փլվել: Իսկ հետո նստեցինք ավտոբուս և գնացինք Երևան:

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ

Շաբաթ օրը մենք գնացինք ճամփորդության դեպի Խոր Վիրապ: Երբ մենք դուրս եկանք ավտոբուսից իմ առաջին տպավորությունը դա ցուրտն էր, բայց ես դա պահեցի իմ մեջ և չսկսեցի բողոքել ընկեր Արմիներին այդ պատճառով: Բարձրանալիս այդ լայն ճամփով մենք սկսեցինք նկարել խաչքարերը և այդ ժամանակ էլ ընկեր Արմինեն ասաց, որ կանգնենք և ես էլ ձեզ նկարեմ:

Image

Եվ վերջապես մտանք ներս՝ Խոր Վիրապի եկեղեցին: Առաջինն ինչ արեցինք, դա «Մանուկների աղոթք»ն երգելն էր: Քիչ հետո քահանան մեզ օրհնեց և մենք դուրս եկանք վանքից:

Image


Եվ ահա եկավ ամենասպասելի պահը, դա փոս իջնելն էր, մենք խումբ հավաքեցինք և իջանք փոսը, որտեղ Գ. Լուսավորիչը ապրել է 13 տարի ու այդ փոսի երկարությունը 7մ էր:
Փոսից դուրս գալուց շատ գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Արարատ լեռը: Չեմ կարող տպավորություններս բառերով նկարագրել:

Image

Image

Հետո բարձրացանք մի բլրի վրա, որտեղից տեսրանը շատ շատ գեղեցիկ էր:

Image
Image

Ձմեռային ճամբար 2021

Օր 5-րդ

Ճամփորդություն դեպի Ջրվեժ

Ուրբաթ օրը մենք առավոտյան ժամը 10 : 30 մեկնեցինք Ջրվեժ: Երբ հասանք տեղ մի մեծ դիք բարձրացանք: Ես հոգնել էի: Իսկ հետո երկու խմբի բաժանվեցինք և սկսեցինք մրցել սահնակների օգնությամբ: Դրանից հետո կերանք մեր ուտելիքները և թեյ խմեցինք: Մի փոքր անց սկսեցինք ուղղակի սահնակ և դահուկ քշել, քանի որ ես շատ լավ դահուկ քշել գիտեմ, երկու շրջան դահուկ քշեցի, հետո էլ սահնակով սահեցի: Եվ այսպիսով մեր ճամփորդությունը վերջացավ:

Մատենադարան

Բարև։ Այսօր մենք գնացինք Մատենադարան։ Մտենադարանում ընկեր Սոնան վերձրեց գիտ, որ մեզ ամեն ինչ բացատրի։ Ես տեսա Մշո ճառընտիր և ամենա փոքր գիրքը։ Նաև մեզ ցույց տվեցին Որդան կարմիրին և Մեսրոպ Մաշտոցի արձանը։ Հետո գնացինք պոնչիկանոց։ Ընկեր Սոնան պոնչիկները գնեց և գնացինք այգու նստարաններին նստեցինք և սկսեցինք ուտել պոնչիկները։

ճամփորդություն դեպի Սևանի թերակղզի

thumbnail_60234048-64e1-4424-bcdf-4c5735833004

Ուրբաթ օրը  մենք  ընկեր Սոնայի ու ընկեր Շուշանի հետ գնացինք Սևանի թերակղզի։ Մենք նախօրոք պատրասեցինք մեր ճամփորդական իրերը՝ ուսապարկ, տաք բաճկոն, հեռադիտակ, կողմնացույց, արևային ակնոց, գլխարկ և այլն։ Մեկնեցինք ժամը 9:00 — ին, վերադարձանք՝ 16:00-ին։ Մենք սկզբից բարձրացանք թերակղզի, եղանք Սևանավանքում, իսկ հետո Մաշտոցի բարձունքի ճանապարհին հավաքեցինք չիչխան, ֆուտբոլ խաղացինք ու բարձրացանք Մաշտոցի բարձունք։ Բարձրանալը դժվար էր, որովհետև աստիճաններ չկային ու մենք դժվարությամբ էինք բարձրանում։ Իջնելուց մենք նաև մասուր հավաքեցինք։ Բնությունը գեղեցիկ էր ու լի նախշուն գույներով։ Ծառերի տերևները կարծես վրձինով  ներկած լինեին։ Մենք հաղթահարեցինք բոլոր բարձունքները և ուրախ ու հոգնած վերադարձանք տուն։ Շնորհակալություն, ընկեր Սոնա, շատ հետաքրքիր օր էր։ Ցտեսություն։

Ամառային արձակուրդներ

Այս ամառը ես, մայրիկս, հայրիկս, գնացինք Սոչի։ Սոչին ծովափնյա քաղաք է։ Սոչին գտնվում Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում՝ Արևմտյան Կովկասում՝ սև ծովի ափին։ Սոչին Ռուսաստանի ամենամեծ հանգտավայրն է։ Սոչի մենք գնացինք գնացքով, և այդ օրը ես առաջին անգամ էի նստել գնացք։ Գնացքում շատ հետաքրքիր էր ես նաև քնեցի վերևում։ Այնտեղ մենք գնացինք Սոչի պարկ և ես նստեցի լիքը վախենալու կարուսելներ, այդայգին շատ մեծ էր, գեղեցիկ էր, հետաքրքիր էր։

Մարտիրոս Սարյանի տուն — թանգարանում

FB_IMG_1555264999851

Այսօր մենք գնացին Մարտիրոս Սարյաննի տուն — թանգարան։ Երբ  հասանք այնտեղ, մեզ մոտեցավ ուղեկցողը, և մենք գնացինք առաջին սենյակ։  Մենք իմացանք, որ Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականին՝ Ղրիմում, որից հետո տեղափոխվել է Մոսկվա և սովորել այնտեղ։ 1921 թվականին նա եկել է Հայաստան և արդեն նկարել է արևի դեղին ու վառ գույներով։ Մարտիրոս Սարյանը նաև գնացել է Եգիպտոս, նկարել է Եգիպտոսը և Հայաստանը։ Մենք տեսանք նրա տնային հագուստը, նրա ձեռնափայտը և տնային կոշիկները։

Նա սիրել է նկարել բնություն, մրգեր, Արարատ լեռը։ Նա ունի մի նկար, որտեղ նկարել է ամբողջ Հայաստանը՝ հյուսիսից-հարավ։ Այդ նկարը ինձ շատ դուր եկավ։

Ահա այսպես գնացինք ճամփորդության։ Ցտեսություն։

 

Ուսումնական ճամփորդություն

Էկրանի նկար (4)

Վայր՝ ․ Արագածոտնի մարզ, Օշականի Մ․ Մաշտոցի անվան դպրոց, Աշտարակ քարե կամուրջ,  «Գուրմե-Դուրմե» շոկոլադի գործարան

Օր՝ Մարտի 22
Ժամ՝ 11:30 -18:00

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն”