Սեպտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 1-ին մակարդակի խնդիրների քննարկում։
1. Եթե հայերենի այբուբենը հակառակ հերթականությամբ (ֆ-ից ա) գրենք, ո՞ր տառը կլինի 11-րդը:
39 — 10 = 29, ուրեմն ա տառից հաշված 29-րդ տառը կլին Ս-ն։
Պատ․՝ Ս
2. Սկյուռը ձմռան համար պահեստավորել էր երկու անգամ ավելի շատ կաղին, քան սունկ: Երբ նա էլի 8 սունկ բերեց, սունկերի ու կաղինների քանակը հավասարվեց: Սկյուռը քանի՞ կաղին էր պահեստավորել:
Խնդրի պայմաններից երևում է, որ սունկը 8 հատ է, ուրեմն կաղինները կլինեն 8×2=16Պատ․՝ 16 կաղին։
3. Սեպտեմբերի 10-րդ օրը հինգշաբթի է. շաբաթվա ի՞նչ օր կլինի ամսվա 28-րդ օրը:
Քանի որ սեպտեմբերի 10-րդ օրը հինգշաբթի, ուրեմն հաջորդ հինգաշթին կլինի
10 + 7 = 17-ը(hինգշաբթի), իսկ դրան հաջորդող հինգաշթին կլինի՝
17 + 7 = 24 -ը(hինգշաբթի), ուրեմն 25-ը կլինի ուրբաթ, 26-ը՝ շաբաթ, 27-ը՝ կիրակի, իսկ 28-ը՝ երկուշաբթի։
Պատ․՝ երկուշաբթի։
4. Լիան իր մտապահած թիվը բաժանեց 7-ի, ավելացրեց 7, մեծացրեց 7 անգամ, ստացավ 77: Ո՞ր թիվն էր մտապահել Լիան:Ձեր պատասխանը
?:7+7*7=77
77 : 7 = 11
11 -7 = 4
4 x 7 = 28
Պատ՝․ 28
5. Նարեն իր հորինած հեքիաթներից էլեկտրոնային գիրք ստեղծեց: Քանի՞ էջ ուներ գիրքը, եթե էջերը համարակալելու համար 35 թվանշան օգտագործեց:
35 — 9 = 26
26 : 2 = 13
13 + 9 = 22Պատ․՝22 էջ։
6.«1+2+3+4+5+6+7+8+9» արտահայտության մեջ գումարման նշաններից մեկը փոխարինիր բազմապատկման նշանով այնպես, որ արտահայտության արժեքը ստացվի 100:Ձեր պատասխանը
Պատ․՝ 1+2+3+4+5+6+7+8×9=100
7. Տատիկի ու թոռնիկի տարիքների գումարը 65 է: Քանի՞ տարեկան է նրանցից յուրաքանչյուրը, եթե գիտենք, որ թոռնիկն այնքան ամսական է, որքան տատիկի տարիքն է:Ձեր պատասխանը
65 x 12 = 780
1+12=13
780:13=60 ամսական= 5 տարեկան թոռնիկ, 60 տարեկան տատիկ։
Պատ․՝ 60 ամսական թոռնիկ= 5 տարեկան, 60 տարեկան տատիկ։
8. Տանը, որտեղ ապրում է կատուն, կա վեց սենյակ: Կատուն կարող է քայլել նշված սլաքների ուղղությամբ: Քանի՞ տարբեր ճանապարհներով նա կհասնի այն սենյակը, որտեղ դրված է ամանով կաթը:
Պատ․՝ 3 տարբեր ճանապարհ
9.Ճամփորդության ընթացքում Լիլին տուփի մեջ 5 հատ խաչսարդ ու բզեզ էր հավաքել: Քանի՞ խաչսարդ և քանի՞ բզեզ էր հավաքել Լիլին, եթե 34 ոտք էր երևում (մեկ խաչսարդը ունի 8 ոտք, իսկ մեկ բզեզը՝ վեց ոտք):
Եթե բոլոր 5-ը խաչսարդ լինեին, ապա միասին կունենաին 5*8=40 ոտք, ուրեմն
40-34=6 ոտք ավել ենք հաշվել
6:2=3 բզեզ
5-3=2 խաչսարդ
Պատ․՝ 2 խաչսարդ, 3 բզեզ
10. Հինգ ընկերուհիները հաղթահարեցին Թեժառույքի վանքի բարձունքը: Աննան Լիայից ավելի շուտ հասավ, բայց Մանեից` ուշ: Մոնիկան Եվայից ավելի շուտ հասավ, բայց Լիայից`ուշ: Ընկերուհիներից ո՞վ վերջինը հաղթահարեց բարձունքը:
Պատ․՝ Եվա