Սա իմ բնագիտության բաժինն է:
Category: Բնագիտություն
Բնագիտություն
- Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
Կղզին այն է, որ չորս կողմից էլ ջուր է, իսկ թերակղզին երեք կողմից ջուր է, իսկ մի կողմը ցամաք:

- Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը:
Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:
Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի ջերմությունը 28 — 30 C է: Դեպի հյուսիս, հարավ կամ հասարակածի շրջանից հեռու ապա ջրի ջերմաստիճանը քչանում և դառնում է 1 — ից — 2 C:
Գործող հրաբուխներ
Երկրի վրա կա 1300 գործող հրաբուխ, որոնք մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Հրաբուխները երկար տարիներ քնած են մնում, նրանց ճեղքերից դուրս եկող թեթև ծուխն ու գոլորշին են միայն մարդկանց հիշեցնում, որ հրաբուխը կարող է արթնանալ: Երբ լեռան գագաթին գտնվող խառնարանից բարձրանում է սև ծխի ու մոխիրի սյունը, լսվում է դղրդյուն, շուրջը մթնում է, այդ ժամանակ ժայթքում է հրաբուխը: Խառնարանից դուրս է նետվում հրահեղուկը՝ լավան: Լավան (1000 C) ամեն ինչ այրում է իր ճանապարհին, այնուհետև սառչում է և գետինը պատում է քարե կեղևով: Հրահեղուկը հոսում և տարածվում է տասնյակ կիլոմետրեր:


Ինչու են ժայթքում հրաբուխները
Երկրի ընդերքում կան ռադիոակտիվ նյութեր, որոնք տաքանում են և դառնում են հրահեղուկ զանգված՝ մագմա: Մագման պարունակում է գազեր: Միջնապատյանի ճնշման պատճառով, երկրի ընդերքի վրա առաջանում են ճեղքեր և այդ ճեղքերով մագման դուրս է գալիս:
Գործող հրաբուխներից են Սաունա Լոան Հավայան կղզիներում (ԱՄՆ), Էտնան Սիցիլիայում (Իտալիա), Կամչատկայում գտնվող Ավաչինսկայա սոպկա և Կլյուչևսկայա սոպկա (Ռուսաստան) և այլն:
Աշխարհի ամենամեծ հրաբուխը՝ Էտնան Իտալայում

Աղբյուրը՝ <<Ինչ է ով է >>մանկական հանրագիտարանից:
Իմ բույսը
Մեր տան պատշգամբում կան ծաղիկներ որոնք գույնզգույն են և շատ գեղեցիկ: Երբ որ դրսից ես նայում նրանք ավելի գեղեցիկ են թվում: Ունենք բույսեր, որոնք բազմամյա են ու մենք ամեն տարի (եթե անհրաժեշտ է լինում) փոխում ենք նրանց ծաղկամանները, իսկ միամյա բույսերի դեպքում ամռանը վայելում ենք նրանց գեղեցկությունը, իսկ ձմռանը՝ հավաքում սերմերը: Մենք նրանց երկու օրը մեկ ջրում ենք, շաբաթը մեկ հողը փխրեցնում ենք և ավելացնում միկրոէլեմենտներ: Բույսերին պետք է սիրել և ճիշտ խնամել:
Ահա իմ բույսերը՝



Իմ ուզած կենդանին
Ես կուզենաի շուն ունենալ, որովհետև նա կլիներ իմ ամենալավ ընկերը: Մենք կխաղաինք ամեն օր իրար հետ և ես կխնամեի նրան: Նաև դա իմ երազանքն է: Կզբոսնեի նրա հետ ամեն կվառժեցնեի նրան տարբեր զվարճալի խաղեր: Ես կուզենաի ունենալ <<Գերմանկան հովաշուն>> տեսակի շուն:
Ինչպես փրկել երկրագնդի բնությունը
Շատ դարեր առաջ մարդիկ ապրում էին պարզ կյանքով: Նրանք զբաղվում էին մեզ ծանոթ հողագործությամբ, անասնապահությամբ, հիմնում էին փոքրիկ բնակավայրեր, բրոնզից ու երկաթից պատրաստում էին տարբեր գործիքներ, նույնիսկ զենքեր: Անվիճելի է, որ այդ ամենը հնարավոր էր իրականացնել միայն բնության բարիքների (հարստության կամ, ինչպես ընդունված է ասել <շահագործման> շնորհիվ):
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՊՐՈՑ. Հարցազրույց (ռադիոնյութ)
Ինչպես փրկել երկրագնդի բնությունը
Բնագիտություն
Առցանց ուսուցում
Ծաղկատունկ
Սերմնացան