«Մեծ գյուտարարը»

Ջանի Ռոդարի. «Մեծ գյուտարարը»

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.- Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են: Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.- Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.- Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:- Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Հարցեր`

Դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Ես կուզենաի ստեղծել այնպիսի մի զենք, որ մեր հողատարացքները հետ բերենք օրինակ՝ Շուշի, Հադրութ, Քարվաճար, Բերձոր, Նախիջևան կամ Արևմտյան հայաստանի՝ Անի քաղաքը, Կարսը, Վանը, Էրզրումը, Մուշը, Սասունը․․․ ։ Անմիջապես տեղափոխվելու մի սարք (Տելեպօրտ)։ Այնպիսի մի դեղ, որ մարդիկ ընդունեն այդ դեղը և միանքամից բուժվեն ու կապ չունի թե ինչ հիվանդությունով հիվանդ լինի այդ մարդը։
Ի°նչ խորհուրդ կտաս տղային։

Ես խորհուրդ կտաի տղային, որ նա շարունակի բացահայտել կամ ստեղծել։ Խուրհուրդ կտաի նաև ստեղծեիր այն բաները որը որ ես եմ ուզում օրինակ՝ այնպիսի մի զենք, որ մեր հողատարացքները հետ բերենք։ Անմիջապես տեղափոխվելու մի սարք (Տելեպօրտ)։ Այնպիսի մի դեղ, որ մարդիկ ընդունեն այդ դեղը և միանքամից բուժվեն ու կապ չունի թե ինչ հիվանդությունով հիվանդ լինի այդ մարդը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s