
Լոռե վանքը կառուցվել է 6 դարի սկզբում: Միջնադարում, տեղակայված լինելով առևտրական ուղիների խաչմերուկում, Լոռիում ապրել է տասը հազարից ավել մարդ: Հետագա բազմաթիվ նվաճումների և ավերածություններից հետո 18 դարում Լոռին կորցրեց իր ռազմավարական նշանակությունն և ժամանակի ընթացքում բնակչության թիվը նվազեց: 1920-30-թվականներին ամրոցի բնակիչները հիմնեցին գյուղ՝ Լոռի բերդ: Սկսած 1966 թվականից այստեղ իրականացվում են պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են երկու բաղնիք, երկու լողավազան և այլ եզակի ճարտարապետական հուշարձաններ: Այսօր Լոռե բերդը այցելում են զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, քանի որ բացի պատմական արժեքից այն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով: