Պատրաստվի՛ր բանավոր քննարկման՝ Ղ․ Աղայան․ ,,Վաճառականի խիղճը,,։
Շարունակի՛ր պատմությունը՝ հորինելով նոր ավարտ։
Դրանից հետո տղան շնորհակալություն հայտնեց և ընկավ ճամփա: Ճամփին մի հովիվի պատահեց և հովիվը ասաց.
- Հեյ՜ ախպեր բա դու ինչ գործ ունես այստեղ այս դաշտում, այն ել մենակ:
Տղան ել ասաց թե հինգ տարի ծառայել եմ մի վաճառականի մոտ, հետո երբ հինգ տարին անցել է ինձ գումար չի տվել և այդ գումարը ուրիշ վաճառականներն են տվել և այդպես մի երկար պատմություն: Այս հովիվը, որ փողի անունը լսում է վրա է տալիս տղաի վրա: Իրարից դուրս պրծնելով տղան փախչում է հովիվից: Գնում է տուն հանգստանում և հետո մայրը ուղարկում է տղային դեղ բերելու որպեսզի հայրը լավանա: Տղան ել գնում է դեղը բերում է տալիս է հայրիկին և այդպես հայրը լավանում է և նրանք ապրում են երկար ու երջանիկ:
Պատմությունից առանձնացրո՛ւ այն հատվածը, որը քեզ դուր եկավ և հիմնավորի՛ր։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
Տղան ձայն չէ հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Այս հատվածը ինձ դուր եկավ որովհետև տղան շատ հանճարեղ եղավ և շատ խղճով: