Ուրբատ օրը մենք դասարանով գնացինք գետամեջի գյուղ: Մեր առաջին կետը դա ընկեր Դիանայի տունն էր: Այն շատ մեծ էր և հոյակապ: Մենք այնտեղ հաց կերանք և շարժվեցինք առաջ:
Այդ վայրում կային մեղուներ, որոնցից Դանիելը շատ էր վախենում: Մենք այդտեղ քիչ մնացինք՝ մոտավորապես մի 10 րոպե, իսկ հետո շարժվեցինք ժայռի ամենախորը մասը, որտեղ գտնվում էր այն խողովակը որից մենք հիմա ջուր ենք խմում:
Բոլորը իրենց շշերը բերում էին խողովակի մոտ, որպեսզի սառեցնեին դրանք: Ի դեպ խողովակը շատ սառն էր: Հետո շարժվեցինք դեպի մեծ կամուրջը:




Մենք շարժվում էինք ինչ որ (կանալի) և Հրազդան գետի մոտով: Կանգնեցինք մեծ կամուրջի տակ, այդ պահին մի փոքր վախեցա այն մտքից, որ կարող է այն փլվել: Իսկ հետո նստեցինք ավտոբուս և գնացինք Երևան: