Սուրբ Գրիգոր եկեղեցին գմբեթավոր կառույց է: Գտնվում է Տավուշի մարզում: Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը: Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են: Բակի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից մոտիկ է մի թաղածածկ աղոթարան, իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին։
