Հովհաննես Թումանյանի պատգամը իր զավակներին
Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած պատգամը և հիմնավորի՛ր։
Վայրկյանը շատ թանկ ու կարևոր բան է . մի վայրկյանում անմիջապես շատ բան կարելի է զգալ, հասկանալ, քան տարիների ընթացքում: Արթուն եղեք, շրջահայաց, միշտ պատրաստ: Վերաբերմունքը, խորը, անկեղծ զգացմունքը սրտից պիտի գա, որ մարդ զգա այդ և ոչ թե ստիպված անի: Մարդ խոր ու տևական զգացմունքների ընդունակ պիտի լինի: Ես կուզեի ամեն մեկիդ մեջ տեսնել իմ շունչը, իմ հոգու մի մասը…Մարդը ձգտում պիտի ունենա լավանալու, բարձրանալու: Միշտ պիտի ձգտել դեպի կատարյալը:
Հիմնավորում՝
Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև նա շատ կարևոր բան սովորեցրեց, որ ամեն վայրկյանում կարող ենք ավելի շատ բան զգալ, սովորել, իմանալ, հասկանալ քան մի ամբողջ տարի: Մարդու սիրտը պետք է ուզենա որպեսզի ինչ որ բան անի, իսկ եթե մարդու սիրտը չի ուզում, պետք չէ նրան ստիպել, ուղղակի ավելի լավ է չանել քան թե ստիպված անել: Մարդը միշտ պետք է ձգտի որպեսզի հասնի լավագույնին և միշտ փորձի դեպի վեր բարձրանալ, այլ ոչ թե մնա նույն տեղում: