Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե կամ ո:
«Մի անգամ իմ բարեկամ մի Որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկՈ, Երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում Էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, Որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմՈրեն հանգչում էին Ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ Եղնիկ էր̀ խՈրունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում Էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա, Էլ չԷր փախչում, չԷր վախենում մեզնից, մանավանդ շա՜տ մտերմացել Էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում Էր պարտեզում, նրանց հետ ճաշում Էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ Էր զարմացնում: Եղնիկը թԵև այնպես ընտելացել Էր մեզ, սովորել Էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում Էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում Էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում Էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ Երբեմն ուժեղանում Էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում Էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ Երբ պատահում Էր բարձրանում Էի պատշգամբը, ինձ բավական միջոց չԷր նկատում և Երբ հանկարծ ուշքի Էր գալիս, նետի պես ծլկվում Էր մոտիցս…
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:
Հովհաննես Թումանյան՝ Մայրը
- Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:
- Որսորդ — որսոն
- Խորունկ — խոր
- Անդուլ — դադար չունեցող
- Խարտյաշ — քումայթ
- Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը:
Երեկո — իրիկուն
- Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը։
Օրինակ՝ հեքիաթային- հեքիաթ(արմատ)+ ային(ածանց), ածանցավոր բառ
անտառուտ — Արմատ = Անտառ, Ածանց = ուտ
վերջալույս- Արմատ = վերջ, հոդակապ = ա, Արմատ = լույս
աշնանային- Արմատ = աշուն, Ածանց = ային
խորասույզ- Արմատ = խոր, Հոդակապ = ա, արմատ = Սույզ