Մեկ կետից դուրս եկող 2 ճառագայթներով կազմված պատկերը կոչվում է անկյուն։
Անկյուն կազմող ճառագայթները կոչվում են անկյան կողմեր, իսկ այն կետը, որից նրանք դուրս են գալիս, կոչվում է անկյան գագաթ։
Որպես անկյունների չափման միավոր վերցվում է աստիճանը (𝟏𝟎)։
Անկյուններ կառուցելու և չափելու համար օգտագործում ենք փոխադրիչը՝
Անկյունները լինում են՝ ուղիղ, սուր, փռված ու բութ ։

ﮮB-ն ուղիղ անկյուն է։

Սուր անկյունը փոքր է ուղիղ անկյունից։
ﮮA-ն սուր անկյուն է, ﮮA<𝟗𝟎0
Ուղիղ անկյունից փոքր անկյունը կոչվում է սուր անկյուն։
Այն անկյունը, որի կողմերը կազմում են մեկ ուղիղ, կոչվում է փռված անկյուն։ Փռված անկյունը 1800 է։
ﮮD-ն փռված անկյուն է, ﮮD=1800

Բութ անկյունը մեծ է ուղիղ անկյունից ու փոքր է փռված անկյունից։
ﮮC-ն բութ անկյուն է, 𝟗𝟎𝟎< ﮮC<1800
Այն ուղիղները, որոնց հատումից ստացվող անկյուններն ուղիղ են, կոչվում են ուղղահայաց ուղիղներ։
Անկյունների առավել ճշգրիտ չափումների համար օգտագործում են աստիճանի մասերը՝
րոպե << ՛>> և վայրկյան << ՛՛ >> ։
10=60՛
1՛=60՛՛
10=3600՛՛
Առաջադրանքներ
- Ի՞նչ է անկյունը։
Մեկ կետից դուրս եկող 2 ճառագայթներով կազմված պատկերը կոչվում է անկյուն։
- Ո՞րն է անկյունների չափման միավորը։
Աստիճանը
- Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը։
900

- Քանի՞ աստիճան է փռված անկյունը։
1800

- Ինչպիսի՞ անկյունն է կոչվում սուր անկյուն։
1 — ից 890

- Ինչպիսի՞ անկյունն է կոչվում բութ անկյուն։
90 — ից բարձր անկյուները կոչվում են բութ:

- Ո՞ր ուղիղներն են կոչվում ուղղահայաց ուղիղներ։
900

- Ինչպիսի՞ անկյուններ են 350, 890, 900, 1150, 180, 750, 450,600, 1300 անկյունները։
350 — սուր

890 — սուր

900 — ուղիղ

1150 — բութ

180 — սուր

750 — սուր

450 — սուր

600 — սուր

1300 — բութ

- Ինչպիսի՞ անկյուններ են 1200 , 1800, 900 , 1150 , 450 , 750 , 600 անկյունները։
1200 — բութ

1800 — փռված

900 — ուղիղ

1150 — բութ

450 — սուր

750 — սուր

600 — սուր

- Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե ուղիղ անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասի։
450

- Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե փռված անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասի։
2 Ուղիղ անկյուն 900

- Քանի՞ անկյուն կաստացվի երկու ուղիղների հատումից։
4 անկյուն