Շրջան և շրջանագիծ
Շրջանագիծը անվագոտուն(անիվի արտաքին եզրը) նմանվող պատկերն է։
Շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է, որի բոլոր կետերը նույն հեռավորությունն ունեն մի կետից․ այդ կետը կոչվում է շրջանագծի կենտրոն։
[Text Box]
Շրջանագիծ

Շրջանագծի շառավիղը շրջանագծի որևէ կետ կենտրոնին միացնող հատվածն է։
Լարը շրջանագծի որևէ 2 կետեր միացնող հատվածն է։
Տրամագիծը շրջանագծի կենտրոնով անցնող լարն է։
Տրամագիծը շրջանագծի ամենաերկար լարն է և 2 անգամ մեծ է շառավղից։
Աղեղը շրջանագծի այն մասն է, որը գտնվում է նրա ցանկացած 2 կետերի միջև։
Շրջանը հարթության այն մասն է, որը սահմանափակված է շրջանագծով։

Շրջանի ձև ունեն, օրինակ՝ մետաղադրամը, լիալուսինը։
Շրջանագիծը գծելու համար օգտվում են կարկինից։
Սիրելի սովորողներ այսօրվա ձեր աշխատանքը սա է։
Առաջադրանքներ
- Գծեք մի շրջանագիծ, որի շառավիղը 4 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի տրամագիծը։
Պատ.՝ 8

- Գծեք մի շրջանագիծ, որի տրամագիծը 10 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի շառավիղը։
Պատ.՝5
- Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք 3 ուղիղ այնպես, որ 1-ին ուղիղը չհատի շրջանագիծը, 2-րդը շրջանագծի հետ ունենա 1 ընդհանուր կետ, իսկ 3-րդը՝ 2 ընդհանուր կետ։

- 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 2 սմ և 5 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

Չեն հատվում
- 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 7 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3 սմ և 4 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

Հատվում են
- 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 9 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 5 սմ և 7 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

Հատվում են
- Ուղիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետով պետք է անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։
անվերջ
- Գծեք մի շրջանագիծ, նրա վրա նշեք մի կետ և այդ կետից տարե՛ք տրամագիծ, շառավիղ և լար։ Համեմատե՛ք դրանք։ Ո՞րն է դրանցից ամենաերկարը, իսկ ո՞րը ամենակարճը։
Ամենաերկարը տրամագիծն է, ամենափոքրը շառավիղը