
Կորդինատներ

Խոր վիրապ վանք-ամրոցը վերակառուցվել է 18 — րդ դարում, գտնվում է Արարատի մարզում, Վեդի գյուղի մոտակայքում: Այս վանքը հայտնի է, որովհետև կապված է Գրիգոր Լուսավորիչի անվան հետ: Երբ Տրդատ 3 — րդը հալածանքի էր ենթարկում քրիստոնյաներին, այդ ժամանակ նա Գրիգոր Լուսավորչին նետում է Արտաշատի բանտի գուբը, որը շատ խորն էր: Այնտեղ նա անցկացրել է մոտ 14 տարի: Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ նա չի մահացել: Քրիստոնյաներին հալածելու պատճառով, աստված Տրդատին պատժում է և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի: Այդ ժամանակ, Տրդատ 3 — րդի քույրը երազում տեսնում է, որ եղբորը կարող է բուժել միայն Գրիգոր Լուսավորիչը: Տրդատը դա իմանալով բաց է թողնում Գրիգորին և ինքն էլ մկրտվում է որպես քրիստոնյա: Տրդատ թագավորը թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն հռչակում է որպես պետական կրոն: