Ամանորյա Խնդիրներ

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։ 

30×2=60

60×2=120

120-3=90

  1. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։ 

1000+500+200=1700

  1. Մեր տոնածառը զարդարեցի տոնածառի  60 խաղալիքով։ Խաղալիքների 1/2 մասը կանաչ են, 1/3 մասը՝ դեղին, մնացածը՝ վարդագույն։  Խաղալիքներից  քանի՞   հատն է  վարդագույն։ 

60:2×1=30

30:3×1=10

60-30=30

30-10=20

  1. Միքայելը  ուներ մեկ տուփ, որի մեջ  կար տոնածառի  խաղալիքներ։ Դրանցից 20-ը դեղին էր, իսկ կարմիր խաղալիքները կազմում էին դեղին խաղալիքների  1/2 մասը, իսկ սպիտակ  խաղալիքների քանակը  ամենափոքր երկնիշ թվի եռապատիկն էր։ Քանի՞  խաղալիք կար տուփում։

20:2×1=10

10×3=30

30+10+20=60

  1. Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկեն, որից հետո գումարենք 1 կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը:

202×10+1=2021

  1. Դիմակահանդեսին մասնակցում էին 200 երեխա: Մեզ հայտնի է, որ  նրանց 3/4 մասը աղջիկներ էին: Քանի՞  տղա էր մասնակցում դիմակահանդեսին: 

200:4×3=150

200-150=50

  1. Ձմեռ պապը իր նեվերները տեղավորել էր  չորս  պարկում։ Առաջինում կար 1560  նվեր։ Առաջին պարկից, երբ  նա  10  նվեր տեղափոխեց երկրորդի մեջ,  8-ը՝ երրորդի մեջ, իսկ        12 -ը ՝ չորրորդ պարկի մեջ, ապա  բոլոր պարկերում  նվերների քանակը հավասարվեց։ Քանի՞ նվերներ կար յուրաքանչյուր պարկում։

10+8+12=30

1560-30=1530

1530-8=1522

1530-10=1520

1530-12=1518

  1. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։

500+150=650

1300+650+500=2450

  1. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։

89:7=12 5մնացորդ

տատիկին մնաց 5 կոնֆետ

  1. Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։

2800:7=400

9×400=3600

  1. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2021։

2021+2020+1=4042

  1.  Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։

100-6=94

94:2=47

47 + 6 = 53

Աղջիկներ — 47

Տղաներ — 53

  1. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։

20 : 2 = 10

180 : 10 = 18

  1. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։

60 : 3 = 20

4 × 20 = 80

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s