Մայրենի

1.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝

Ա. առաջին ստեղծագործությունն է

Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է

Գ. սիրահարված շրջանի ստեղծագործությունն է

Դ. վերջին ստեղծագործությունն է

Ե. լավագույն ստեղծագործությունն է

  1. Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,

Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:

Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝

Բարեկամաբար հրճվանքով վսեմ:

Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:

Ա. վես Բ. նսեմ Գ. ցնծություն Դ. երես Ե. պայծառանալ

3.Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:

Ա. լռիկ-մնջիկ Բ. պստիկ-մստիկ Գ. թելիկ-մելիկ Դ. ծուռտիկ-մուռտիկ Ե. չալիկ-մալիկ

  1. Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:

Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

  1. Ո՞ր նախադասությունն է զերծ մնացել մակաբույծ բառերից:

Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:

Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:

Գ. Տանձենու ծառը ծաղկել է:

Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:

Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

  1. Ո՞ր բառի բացատրությունն է սխալ:սակարկել — բանակցել ինչ-որ գործարքի ժամանակ
  2. դագանակ — գավազան
  3. քեռայր — քեռու տղա
  4. քթոց — դնչկալ
  5. սվին — սառը զենք

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s