«Կյանքից թանկ բան»

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

  1. Գրի՛ր բոսոր, պարիկ, դալկահար, խորհել, ստրուկ բառերի հոմանիշները:

բոսոր — Կարմիր, կարմրագույն

պարիկ — Հավերժահարս, փերի

դալկահար — հոմանիշներ չկան

խորհել — մտածել

ստրուկ — Անազատ

  1.  «Առանց թռիչքի կյանքը գին չունի…» :  Բացատրի՛ր այս նախադասությունը:

Այսինքն թռչունի համար թռիչքը ավելի կարևոր էր քան կյանքը, ինչպես ստրուկների համար ազատությունը:

  1. Առակի դուրս գրի՛ր պարիկ բառի հոմանիշները:

Պարիկ — ոգի,

  1.  Գտի՛ր ստեղծագործության  բանալի բառը (հիմնական ասելիքը մեկ բառով ներկայացրո՛ւ):

Աղավնու համար թևերը և թռիչքը ավելի թանկ էր քան կյանքը: Ինչպես ստրուկների մոտ ազատությունը ավելի թանկ է քան կյնաքը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s