«Կյանքից թանկ բան»

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Կյանքից թանկ բան» առակը:

  1.  Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

շիթ-շիթ — Կաթիլ կաթիլ

բոսոր — կարմիր, արյունագույն

պարիկ -Առասպելական ոգի, հավերժահարս, փերի:

դալկահար — Գույնը գցած, գունատ:

սրտաբեկ — հուսահատ

խնդագին — զվարճագին, զվարթագին, ուրախագին

  1. Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:

ստրուկ աշխարհ — Ստրուկ աշխարհ ասելով հասկանում ենք, որ չար մարդկանց կողմից մնացաց մարդկանց ազատ ապրելու խոչընդոտում:

  1. Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ

Թռչունի համար թևերը նույնն է ինչ մարդու համար ազատությունը: Դրա համար էլ փերին ասաց գնա հարցրա ստրուկ աշխարհից:

  1. Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s