<< Թթուդրիկն ու մաթեմատիկան>> նախագծի շրջանակներում ընտանիքիս հետ միասին պատրաստել ենք թթու և կազմել ենք զանգվածի, ինչպես նաև թթվի բաղադրիչների արժեքների վերաբերյալ խնդիրներ։

Խառը թթու դնելու համար ես, տատիկս, պապիկս գնացինք խանութ ու գնեցինք թթվի համար անհրաժեշտ բաղադրիչներ՝
- կաղամբ
- ծաղկակաղամբ
- գազար
- սխտոր
- կանաչ լոլիկ
- վարունգ
- նեխուր
Թթուդրիկից հետո կազմեցի զանգվածի և թթվի բաղադրիչների արժեքների վերաբերյալ խնդիրներ․
1)Գազարը թանկ է նեխուրից, բայց էժան է կաղամբից, իսկ կաղամբը էժան է ծաղկակաղամբից: Ո՞րն է ամենաթանկ բաղադրիչը:

Պատասխան՝ ծաղկակաղամբը։
2) Եթե կաղամբի զանգվածը(արտահայտված գրամով) բազմապատկենք 5-ով, արդյունքը բաժանենք 10-ի, որից հետո գումարենք 15, ապա կստացվի 515 գրամ: Որքա՞ն է կաղամբի զանգվածը:

515-15=500,
500*10=5000,
5000:5=1000 գ=1 կգ։
3) Ամենափոքր եռանիշ թվի և 35-ի տարբերության եռապատիկը դա գազարի զանգվածն է(արտահայտված գրամով): Որքա՞ն է գազարի զանգվածը:

100-35=65
65*3=195 գ
4) 2 լիտր աղաջուր ստանալու համար անհրաժեշտ է 100 գրամ աղ: Որքա՞ն աղ է անհրաժեշտ 10 լիտր աղաջրի համար:

100։2=50,
10*50=500 գ