Հարցեր և առաջադրանքներ
- Գծեք մի AB հատված և նշեք որևէ 3 կետ, որոնք չեն գտնվում այդ հատվածի վրա, և որևէ 2 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի վրա:

- Գծեք այնպիսի AB և CD հատվածներ, որոնք բավարարեն հետևյալ պայամաններին`
| AB |=2սմ 4մմ,| CD |=3սմ 4մմ:

Գտեք AB և CD հատվածների գումարը։
- C կետը գտնվում է AB հատվածի վրա: Հայտնի է, որ CB հատվածի երկարությունը 3 անգամ փոքր է հատվածի երկարությունից: Որքա՞ն է հատվածի երկարությունը, եթե | AB |=12 սմ:

- Գծեք մի հատված, որի երկարությունը 3 սմ-ով մեծ կլինի 4 սմ երկարություն ունեցող հատվածի երկարությունից:

- Գծեք մի հատված, որի երկարությունը 2 անգամ մեծ կլինի 3 սմ երկարություն ունեցող հատվածի երկարությունից:

- Հայտնի է, որ |AB|=4 սմ, |BC|=7 սմ։ Գտեք AC հատվածի երկարությունը։




11 սմ
- Կարո՞ղ են մի կետից սկիզբ առնել մի քանի ճառագայթներ։ Եթե այո, պատկերել դրանք։

- Քանի՞ հարթ մակերևույթից է կազմված ակվարիումը:
1
- Գծե՛ք մի ուղիղ և նրա վրա նշե՛ք որևէ 2 կետ։ Քանի՞ հատված և քանի՞ ճառագայթ կստացվի։
2 ճառագայթ և 3 հատված
- Զուգահեռ ուղիղներից մեկի վրա վերցնենք A և B
կետերը, մյուսի վրա՝ C և D կետերը։ Կարո՞ղ են արդյոք AB և CD հատվածները հատվել։
Ոչ
- Միևնույն կետով տարե՛ք 2 տարբեր ուղիղներ։ Այդ կետում սկզբնավորվող քանի՞ ճառագայթ կստացվի։
4

- Ընդամենը քանի՞ հատված է պատկերված


7 հատված