Թվերը գրելու հնամենի եղանակը
Թվերի գրառումը հայերենի այբուբենի տառերով․
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ |
10 | 20 | 30 | 40 | 50 | 60 | 70 | 80 | 90 |
Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ |
100 | 200 | 300 | 400 | 500 | 600 | 700 | 800 | 900 |
Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | Ւ | Փ | Ք |
1000 | 2000 | 3000 | 4000 | 5000 | 6000 | 7000 | 8000 | 9000 |
Օգտվելով այս աղյուսակից լուծեք խաչբառը
Խաչբառ
Հարցերը լուծեք բանավոր և ներկայացրեք հայերենի այբուբենի տառերով․
Հորիզոնական
- Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 33 է, թերի քանորդը՝ 6, մնացորդը՝ 2։
33 x 2 = 198
198 + 2 = 200
Մ
- Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 323 է, թերի քանորդը՝ 8, մնացորդը՝ 3։
323 – 3 = 320
320 : 8 = 40
Խ
- Գտեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 սմ, 5 սմ, 2 սմ։ Գրել միայն թվային մասը։
2 x 5 x 2 = 20 սմ խոր.
Ի
- Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 10-ի բաժանելիս։
9
Թ
- Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
1
Ա
- Գտեք 25000-ի 1/5 մասը։
25000 : 5 x 1 = 5000
Ր
Ուղղաձիգ
- Գտեք 2500-ի 4/5 մասը։
2500 : 5 x 4 = 2000
Ս
- Գտեք ամենափոքր քառանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերության հնգապատիկը։
1000 > 999
1 x 5 = 5
Ե
- Ո՞րն է ամենափոքր զույգ բնական թիվը։
2
Բ
Ա
- Գտեք ամենափոքր հնգանիշ թվի և ամենափոքր բնական թվի հնգապատիկի քանորդը։
1 x 5 = 5
10000 : 5 = 2000
Ս
- Ի՞նչ թիվ է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը փոքրացնենք 4 անգամ, արդյունքից հանենք ամենամեծ եռանիշ թիվը, կստանանք ամենափոքր բնական թիվը։
999 + 1 = 1000
1000 x 4 = 4000
Տ
- Ո՞րն է ամենափոքր կենտ բնական թիվը։
1
Ա
- Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրան ձախից կցագրենք 6 թվանշանը։
6000 — ով
Ց
- Երկու արկղերում կա 30 գնդակ։ Քանի՞ գնդակ կա առաջին արկղում, եթե առաջին արկղից երկրորդի մեջ դնենք 10 գնդակ, իսկ երկրորդից առաջինի մեջ՝ 5 գնդակ, ապա երկու արկղերում հավասար քանակով գնդակներ կլինեն։
20
Ի
Ս | |||||
Ե | |||||
Բ | |||||
Մ | Խ | Ի | Թ | Ա | Ր |
Ս | |||||
Տ | |||||
Ա | |||||
Ց | |||||
Ի |