Մասնակիցներ՝ 5-րդ դասարանների սովորողներ
ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Նպատակը՝ ուսումնասիրել Հայկական բանակի զինանոցում օգտագործվող նորագույն զենքերը:
Ընթացքը՝ օգտվելով համացանցից և այլ աղբյուրներից տեղեկանալ հայկական զինված ուժերի զինտեխնիկայի մասին, դիտել տեսահոլովակներ, ուսումնասիրել նորագույն զենքեր:
Արդյունքում ՝ մենք կիմանանք թե որքանով է պաշտպանված մեր հայրենիքը, կստեղծեմ նաև զինտեխնիկայի ֆոտոշարք:
Եթե ցանկացողներ լինեն այս նախագծին մասնակցելու, թող ուղարկեն իմ էլ.փոստին:
Քանի որ այժմ մեր երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, ես որոշեցի ուսումնասիրել հայկական բանակում օգտագործվող զենքերը: Դեռ հին ժամանակներից մարդիկ տարբեր զենքեր են ստեղծել պաշտպանվելու համար թշնամիներից: Ծանոթանանք այդ զենքերից մեկին:
Թնդանոթ
Թնդանոթը հրանոթի տեսակ է, տարբերվում է փողի մեծ երկարությամբ և հեռահարությամբ: Թնդանոթները հիմնականում նախատեսված են գետնամերձ հետագծով կրակ վարելու համար։
Թնդանոթները ըստ նշանակության լինում են՝
- Ավիացիոն հրանոթ
- Առափնյա թնդանոթ
- Նավային թնդանոթ
- Հակատանկային թնդանոթ
- Զենիթային հրանոթ
- Տանկային հրանոթ
- Երկաթուղային թնդանոթ
- Ատոմային թնդանոթ
Ըստ գործողության լինում են՝
- Վառոդային հրանոթ
- Շոգեթնդանոթ
- Էլեկրտամագնիսական թնդանոթ
- Հակատանկային թնդանոթ
- Հակատանկային թնդանոթներ, որոնց արկերը ունենում են շատ մեծ սկզբնական արագություն։
Հայտնի թնդանոթներ
- Ցար-թնդանոթ ռուս ձուլական արհեստի գլուխգործոց, ձուլված է Անդրեյ Չեխովի արհեստանոցում, ստեղծման պահին աշխարհում ամենամեծ թնդանոթն է եղել։
- «Լեոպոլդ» երկաթուղային թնդանոթ օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում։
- Դորա օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում, մարտական գործողությունների մասնակցած ամենախոշոր տրամաչափի ու ամենածանր թնդանոթն է։

Սա Դ 20 թնդանոթն է:
152-մմ թնդանոթ-հաուբից Դ — 20 , խորհրդային 152-մմ տրամաչափի ձեռքով լիցքավորվող, քարշակվող թնդանոթ-հաուբից է։ Արևմուտքում առաջին անգամ հայտնի է դարձել 1955 թվականին: Հայկական բանակը ունի այդ թնդանոթը և նաև նրա նման մի ուրիշ թնդանոթ, որի անունը Դ — 30 է:

Դ — 30
Դ-30 հաուբից: Դ-30 հաուբիցը խորհրդային հաուբից, նախատեսված է հակառակորդի տեխնիկայի խոցման համար։ Փողի տրամագիծը 122 մմ, արագաձգությունը րոպեում 6-8 կրակոց իսկ սովորական արկի կրակոցի երկարությունը հասնում է 15 կմ, իսկ ռեակտիվ արկի դեպքում 21 կմ։
Օգտագործվում է ավելի քան 60 երկրի ռազմական ուժերում։