Ցնցող երազ

Մի օր ես և իմ ընկերները երեք օրով գնացինք անտառ: Արդեն երեկոն էր մոտենում և մենք որոշեցինք խարույկ վառել և տեղադրել մեր վրանները: Եվ հանկարծ պարզվեց, որ մոռացել ենք մեզ հետ ջուր վերցնել: Մեր ընկերներից Արտյոմը ասաց.

— Որտեղի՞ց հիմա ջուր գտնենք:

Ես առաջարկեցի.

— Եկեք գնանք գետի մոտ և այնտեղից ջուր վերցնենք:

Եվ մենք գնացինք: Ճանապարհին ես նայեցի շուրջս և բացականչեցի.

— Օ՜, այս ինչ գեղեցիկ բնություն է:

Երբ հասանք տեղ, գետի մյուս ափին նկատեցինք մի զայրացաց արջ: Մենք գլխի ընկանք, որ սա կյանքի և մահվան հարց էր: Փաստորեն կյանքի, որովհետև գետը շատ խորն էր, լայն և ամենակարևորն այն էր, որ շատ սառը և մենք հազիվ էին տեսնում արջին, բայց նա մեր վրա զայրացած էր նայում: Ես Արտյոմին ասացի.

— Արտյո՛մ, գնա՛, դույլով ջուր բե՛ր :

Երբ Արտյոմը վեցրեց ջուրը, մենք վերադարձանք վրանների մոտ: Եվ հանկարծ ծլնգ, ծլնգ, ծլնգ: Դա իմ զարթուցիչն էր: Ես զարթնեցի իմ տաքուկ ու փափուկ տեղաշորում: Հասկացա, երազ եմ տեսել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s