《Իմ սուրբ հայրենիք》

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, շարժո՞ւմը, թե՞ ձայնը: Պատասխանդ հիմնավորիր:

Շարժումն է, որովհետև բանաստեղծություն մեջ շատ շարժումեր էին լինում:

  1. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:

Սև, սպիտակ, շագանագագույն:

  1. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրի՛ր և հիմնավորի՛ր, թե ինչու ես այդպես մտածում:

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք:

  1. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Մարդ հայրենիք:

  1. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը։

Բանաստեղծության հեղինակը շատ էր սիրում իր հայրենիքը և ամեն ինչի պատրաստ էր իր հայրենիքի համար: Այս բանաստեղտության իմաստը այն է, որպեսզի բոլորը սիրենի իրենց երկիրը և հայրենիքը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s