Մետաղադրամի պամությունը։ Կեղծ և իրական մետաղադամներ։

1)4  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Paint-ով արված   նկարաշարի միջոցով լուծենք խնդիրը՝

4։2=2։ Լծակավոր կշեռքի 1-ին կշռումով կպարզենք, թե որ 2 մետաղադրամների մեջ է թաքնված կեղծը։

Քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Այն 2 մետաղադրամները, որոնց մեջ  թաքնված   է կեղծը   2:2=1։   2-րդ  կշռումով կպարզենք, թե որ  մետաղադրամն է կեղծը։

Քանի որ 2 միատեսակ մետաղադրամներից կեղծը ավելի թեթև է։

Այսպիսով՝  լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտանք  կեղծ մետաղադրամը։

2)  8  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 3 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Paint-ով արված   նկարաշարի միջոցով լուծենք խնդիրը՝

8։2=4։ Լծակավոր կշեռքի 1-ին  կշռումով կպարզենք, թե որ 4 մետաղադրամների մեջ է թաքնված կեղծը։

Քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Այն 4 մետաղադրամները, որոնց մեջ  թաքնված   է կեղծը   4։2=2։       2-րդ կշռումով կպարզենք, թե որ 2  մետաղադրամնների մեջ  է թաքնված  կեղծը։

Այն 2 մետաղադրամները, որոնց մեջ  թաքնված   է կեղծը   2:2=1։   3-րդ  կշռումով կպարզենք, թե որ  մետաղադրամն է կեղծը։

Քանի որ 2 միատեսակ մետաղադրամներից կեղծը ավելի թեթև է։

Այսպիսով՝  լծակավոր  կշեռքի 3 կշռումով  գտանք  կեղծ մետաղադրամը։

3)  5 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի ամենաշատը 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Paint-ով արված   նկարաշարի միջոցով լուծենք խնդիրը՝

5-1=4:     1 հատը պահենք ձեռքում, իսկ 4։2=2։

Կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 2 մետաղադրամ, իսկ 1 հատը պահենք ձեռքում ։

Այստեղ հնարավոր է 2 դեպք․

1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր ձեռքում պահածն է։ Այս դեպքում 1-ին կշումով  կգտնենք կեղծը։

2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

2-րդ դեպքում լծակավոր կշեռքի 1-ին  կշռումով կպարզենք, թե որ 2 մետաղադրամների մեջ է թաքնված կեղծը։

Այն 2 մետաղադրամները, որոնց մեջ  թաքնված   է կեղծը   2:2=1։   2-րդ  կշռումով կպարզենք, թե որ  մետաղադրամն է կեղծը, քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Այսպիսով՝  լծակավոր  կշեռքի  ամենաշատը  2 կշռումով  գտանք  կեղծ մետաղադրամը։

4)10 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի ամենաշատը 3 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Paint-ով արված   նկարաշարի միջոցով լուծենք խնդիրը՝

10։2=5։  Լծակավոր կշեռքի 1-ին կշռումով կպարզենք, թե որ 5 մետաղադրամների մեջ է թաքնված կեղծը։

Քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

5-1=4,      1 հատը պահենք ձեռքում, իսկ 4։2=2։                                                 2-րդ  կշռման ժամանակ կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 2 մետաղադրամ, իսկ 1 հատը պահենք ձեռքում։

Այստեղ հնարավոր է 2 դեպք․

1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր ձեռքում պահածն է։ Այս դեպքում 2-րդ կշռումով գտնում ենք կեղծը։

2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

2-րդ դեպքում լծակավոր կշեռքի 2-րդ կշռումով կպարզենք, թե որ 2 մետաղադրամների մեջ է թաքնված կեղծը։

Այն 2 մետաղադրամները, որոնց մեջ  թաքնված   է կեղծը   2:2=1։   3-րդ  կշռումով կպարզենք, թե որ  մետաղադրամն է կեղծը, քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Այսպիսով՝  կշեռքի  ամենաշատը 3 կշռումով  գտանք կեղծ մետաղադրամը։

5)  6  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Paint-ով արված   նկարաշարի միջոցով լուծենք խնդիրը՝

6։2=3։  Լծակավոր կշեռքի 1-ին կշռումով կպարզենք, թե որ 3 մետաղադրամների մեջ է թաքնված կեղծը։

Քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

3-1=2։               1 հատը պահենք ձեռքում, իսկ 2։2=1։                                                 2-րդ կշռման ժամանակ կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 1 մետաղադրամ։ Այստեղ հնարավոր է 2 դեպք․

1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր ձեռքում պահածն է։

2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Այսպիսով՝  2-րդ կշռումով  կպարզենք, թե որն է  կեղծը։

Քանի որ 2 միատեսակ մետաղադրամներից կեղծը ավելի թեթև է։

Այսպիսով՝  լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտանք   կեղծ մետաղադրամը։

6)  7  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի  ամենաշատը 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Paint-ով արված   նկարաշարի միջոցով լուծենք խնդիրը՝

7-1=6,   6։2=3։    1-ին կշռման ժամանակ կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 3 մետաղադրամ, իսկ մեկը պահենք ձեռքում։

Այստեղ հնարավոր է 2 դեպք․

1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր ձեռքում պահածն է։ Այս դեպքում  1-ին կռումով էլ կգտնենք կեղծը։

2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Այսպիսով՝ 2-րդ դեպքում  լծակավոր կշեռքի 1-ին կշռումով կպարզենք, թե որ 3 մետաղադրամների մեջ է թաքնված կեղծը, քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

3-1=2։     1 հատը պահենք ձեռքում, իսկ 2։2=1։                                                 2-րդ կշռման ժամանակ կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 1 մետաղադրամ։

Այստեղ հնարավոր է 2 դեպք․

1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր ձեռքում պահածն է։

2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Այսպիսով՝  2-րդ կշռումով կգտնենք կեղծը։

Այսպիսով՝  կշեռքի  ամենաշատը 2 կշռումով  գտանք կեղծ մետաղադրամը։

7)  9  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

  • Paint-ով արված   նկարաշարի միջոցով լուծենք խնդիրը՝

9:3=3։  Կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 3 մետաղադրամ, իսկ 3 հատը պահենք ձեռքում։                            Այստեղ հնարավոր է 2 դեպք․

1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր ձեռքում պահած 3  մետաղադրամի մեջ է  թաքնված։

  • 2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Այսինքն՝  լծակավոր կշեռքի 1-ին կշռումով կպարզենք, թե որ 3 մետաղադրամների մեջ է թաքնված կեղծը։

3-1=2։     1 հատը պահենք ձեռքում, իսկ 2։2=1։                                                 2-րդ կշռման ժամանակ կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 1 մետաղադրամ։                                                                    Այստեղ հնարավոր է 2 դեպք․

1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր ձեռքում պահածն է։

2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Կշեռքի 2-րդ կշռումով կգտնենք կեղծ մետաղադրամը։

Այսպիսով՝ Լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտանք  կեղծ մետաղադրամը։

8)   12  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս   կարելի է   լծակավոր   կշեռքի  3 կշռումով գտնել կեղծ մետաղադրամը։    Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Paint-ով արված   նկարաշարի միջոցով լուծենք խնդիրը՝

12։3=4։   Կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 4 մետաղադրամ, իսկ 4 հատը պահենք ձեռքում։

Այստեղ հնարավոր է 2 դեպք․

1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր ձեռքում պահած 4  մետաղադրամի մեջ է  թաքնված։

  • 2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Այսպիսով՝   կշեռքի 1-ին  կշռումով կպարզենք, թե որ 4 մետաղադրամի մեջ է թաքնված  կեղծը։

Այն 4 մետաղադրամները, որոնց մեջ  թաքնված   է կեղծը   4։2=2։       2-րդ կշռումով կպարզենք, թե որ 2  մետաղադրամնների մեջ  է թաքնված  կեղծը։

Քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Այն 2 մետաղադրամները, որոնց մեջ  թաքնված   է կեղծը   2:2=1։   3-րդ  կշռումով կպարզենք, թե որ  մետաղադրամն է կեղծը, քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Այսպիսով՝   կշեռքի 3   կշռումով կպարզենք, թե որ մետաղադրամն է կեղծը։

9)    27 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս   կարելի է   լծակավոր   կշեռքի  3 կշռումով    գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։

Paint-ով արված   նկարաշարի միջոցով լուծենք խնդիրը՝

27։3=9:     Կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 9 մետաղադրամ, իսկ  9 հատը պահենք գրպանում։

Այստեղ հնարավոր է 2 դեպք․

1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր գրպանում  պահած 9  մետաղադրամի մեջ է  թաքնված։

  • 2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Այսպիսով կշեռքի 1-ին կշռումով կպարզենք, թե որ 9-ի մեջ է թաքնված կեղծը։

9:3=3։   Կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 3 մետաղադրամ, իսկ 3 հատը պահենք ձեռքում։

Այստեղ հնարավոր է 2 դեպք․

1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր ձեռքում պահած 3  մետաղադրամի մեջ է  թաքնված։

2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Այսինքն՝  լծակավոր կշեռքի 2-րդ  կշռումով կպարզենք, թե որ 3 մետաղադրամների մեջ է թաքնված կեղծը, քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

3-1=2։    1 հատը պահենք ձեռքում, իսկ 2։2=1։                                                 3-րդ կշռման ժամանակ կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 1 մետաղադրամ։

Այստեղ հնարավոր է 2 դեպք․

1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր ձեռքում պահածն է։

2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Կշեռքի 3-րդ կշռումով կպարզենք, թե որ մետաղադրամն է կեղծը։

Այսպիսով՝   կշեռքի 3   կշռումով կպարզենք, թե որ մետաղադրամն է կեղծը։

10)  81  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարելի է  լծակավոր   կշեռքի  4 կշռումներից   հետո    գտնել  կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։

81:3=27։      Կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 27 մետաղադրամ, իսկ 27  հատ  մետաղադրամը  պահենք գրպանում ։ Այստեղ հնարավոր է 2 դեպք․

1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր  գրպանում  պահած 27  մետաղադրամի մեջ է  թաքնված։

  • 2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Այսպիսով կշեռքի 1-ին կշռումով կպարզենք, թե որ 27-ի մեջ է թաքնված կեղծը։

27։3=9:     Կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 9 մետաղադրամ, իսկ  9 հատը պահենք գրպանում։

Այստեղ հնարավոր է 2 դեպք․

  • 1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր գրպանում պահած 9  մետաղադրամի մեջ է  թաքնված։

  • 2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Այսպիսով կշեռքի 2-րդ կշռումով կպարզենք, թե որ 9-ի մեջ է թաքնված կեղծը։

9:3=3։  Կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 3 մետաղադրամ, իսկ 3 հատը պահենք ձեռքում։

Այստեղ հնարավոր է 2 դեպք․

1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր ձեռքում պահած 3  մետաղադրամի մեջ է  թաքնված։

  • 2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Այսպիսով կշեռքի 3-րդ  կշռումով կպարզենք, թե որ 3 մետաղադրամի մեջ է թաքնված կեղծը։

3-1=2։           1 հատը պահենք ձեռքում, իսկ 2։2=1։                                                 4-րդ կշռման ժամանակ կշեռքի յուրաքանչյուր կշռաթասի մեջ դնենք 1 մետաղադրամ, իսկ 1-ը պահենք ձեռքում։

Այստեղ հնարավոր է 2 դեպք․

1-ին դեպքում    կշռաթասերը հավասարակշռվում են։ Այդ դեպքում   կշռաթասերի մեջ եղածը իրական են, իսկ կեղծը մեր ձեռքում պահածն է։

2-րդ դեպքում  կշռաթասերը չեն հավասարակշռվում։ Այդ դեպքում   կեղծը թաքնված է լծակավոր կշեռքի այն կշռաթասի մեջ, որը համեմատաբար բարձրացել է վերև,   քանի որ կեղծ մետաղադրամը թեթև է  իրական մետաղադրամից։

Կշեռքի 4-րդ  կշռումով կպարզենք, թե որ որ մետաղադրամն է կեղծը։

Այսպիսով՝  կշեռքի 4  կշռումով կպարզենք, թե որ որ մետաղադրամն է կեղծը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s