Մոգականը մաթեմատիկայում

Հնարք 1-ին

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամիսը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին թվանշանը ցույց կտա ծննդյանդ օրը, իսկ մյուս  երկու թվանշանները քո  ծննդյան ամիսը: Եթե արդյունքում քառանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին երկու թվանշանները ցույց կտան ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։

Ծննդայան օրը — 4

Ամիսը — 5

4 x 2 = 8

5 + 8 = 13

13 x 50 = 650

650 + 5 = 655

655 — 250 = 405

Ճիշտ է, ես ծնվել եմ մայիսի 4- ին, 4.05

Ճիշտ է 😊

Հնարք 2-րդ

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի։ Այնուհետև ստացածդ  վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա արդյունքում   կաստանաս քո մտապահած թիվը։

Ես ընտրել եմ 303 թիվը:

303303 : 7 = 43329

43329 : 11 = 3939

3939 : 13 = 303

                                                                      Ճիշտ է 😊 

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1020, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1019։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։

35 x 5 = 175

175 + 50 = 225

225 x 20 = 4500

4500 + 1919 = 5019

5019 — 2011 = 3508

Այս հնարքը ճիշտ է, իմ կոշիկի համարը 35 է, իսկ ես 8 տարեկան եմ:

                                                                    Ճիշտ է 😊

Հնարք 3-րդ

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։

Ես 8 տարեկան եմ:

8 x 5 = 40

40 + 8 = 48

48 x 2 = 96

96 — 6 = 90

90 x 10 = 900

900  — 100 = 800

800 : 100 = 8

                                                                      Ճիշտ է 😊

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s