Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականիմի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում. 

― Պարո՛ն վաճառականիմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։ 

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը: 

― Քանի՞ տարով կվերցնեք։ 

― Տասը տարով։ 

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղելուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմեթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։ 

― Ոչոր այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։ 

Վերջը հինգ տարով համաձայնում ենիսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճինթե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։ 

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպեսոր բոլոր հարևանները շատ նախանձում ենոր այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունիշատ են ցանկանումոր այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտչի հաջողվումորդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմչնայած որ գրավոր պայման էլ չունինորդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։ 

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղիցմայրիկից նամակ է ստանումթե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառեսորովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճինորքան կտա՝ կվերցնեսշատ թե քիչ»։ 

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացելթե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։ 

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։ 

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛նբա ես հինգ տարի ծառայել եմ քեզթե ինչպես եմ ծառայել քեզայդ Աստված գիտեվերև՝ Աստվածներքև՝ դուքհայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։ 

— Ի՜նչ հաշիվի՜նչ Աստվածքեզ ուտացրելխմացրել և փեշակ եմ սովորեցրելէլ ի՞նչ ես ուզումքեզ ոչ մի կոպեկ չեմ տալորտեղ ուզում ես գնա։ 

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինումբարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինումթե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղենայլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինումթե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներինհամքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։ 

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէմտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունինա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնելթե՝ իր տերը մեռած է։ 

* * *Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանայինթե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներինհամքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։ 

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներինոր երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։ 

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։ 

— Օրհնյա՛լ տերէս ո՞ր խաչից էրոր դուք մեզ մոտ եք եկելչէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։ 

— Աստված օրհնեսցեորդի՛, անցնում էի ձեր տան մոտովուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։ 

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիսետ են դառնում դեպի փողոցհինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանայինդարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։ 

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառայինթե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։ 

― Ինչի՞ համար եք եկել և գնում։ 

― Մեզ ասացինոր դուք մեռել եքեկել ենք հոգոցի վրա։ 

Քահանան տեղը կանգնում է և ասում. 

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։ 

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասումոր իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղելխնդրում է մի դատաստան։ 

Կանչում են գործակատարին։ 

Գալիս է գործակատարը։ 

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունըթե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։ 

Թագավորին պատմում է տղանթե՝ քանի որ էս տերը խիղճ չունիինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։ 

Կանչում է թագավորը դահիճներինթե՝ այս տղային տարեք կախեցեք։ 

Դահիճները տանում են կախելու։ 

Թագավորը հարցնում է վաճառականինթե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։ 

― Ոչինչ չունեմթող տանեն կախելուդա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։ 

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականինթե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։ 

― Ո՛չոչինչ չունեմ ասելութող տանեն կախելու։ 

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանումթե՝ թող կախեն։ 

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտթե՝ ե՛տ բերեք տղայինմի՛ք կախիլ։ 

Թագավորը հրամայում է դահիճներինթե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։ 

Դահիճները տանում են վաճառականին կախելու։ 

Թագավորը հարցնում է տղայինթե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։ 

Տղան ձայն չի հանում։ 

Երկրորդ անգամ ասում է տղայինբայց դարձյալ պատասխան չկա։ 

Երրորդ անգամ հարցնում է տղայինթե՝ պատասխա՛ն տուրխո էլ ոչինչ չունե՞ս ասելու։ 

Տղան լացակումած ասում է. 

― Տե՛ր արքաես խղճում եմ նրա զավակներինես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացենոր իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։ 

Թագավորը կանչում է դահիճներինթե՝ թողե՛ք վաճառականինէլ մի՛ կախեք։ 

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնումթե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։ 

Այդպիսովվաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։ 

Բառարան՝ 

Սովդաքար — վաճառական
Համքար — արհեստակից
Հոգոց — հոգեհանգստյան արարողություն 

  

Առաջադրանքներ՝ 

Գրավոր աշխատանք՝ 

  1. Քեզ անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 

 

  1. Թվարկի՛ր պատմության հերոսներին և բնութագրի՛ր նրանց: 

Վաճառական — Վաճառականը շատ անխիղճ և ժլատ մարդ էր: 

 

Գործակատար — Գործակատարը շատ խորամանկխելացի և խղճով մարդ էր: 

  1. Ըստ քեզո՞րն էր պատմության ասելիքըի՞նչ սովորեցրեց քեզ այն։ 

Այս պատմության ասելիքը այն է, որ չի կարելի անարդար լինել ու այդքան անխիղճեթե խոստացել եսդու պետք է կատարես քո խոստումը: 

Բանավոր աշխատանք՝ 

  1. Փորձի՛ր ապացուցելոր թագավորը՝ 

ա. խելացի ու հնարամիտ էր
բ.  արդարադատ էր
գ.  բարի էր: 

  1. Մեղադրի՛րվաճառականին:
    Արդարացրո՛ւ վաճառականին: 
  2. Մեղադրի՛րգործակատարի՛ն :
    Արդարացրո՛ւ գործակատարի՛ն: 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s