Գորգագործությունը իբրև արհեստ զարգացած է եղել հին ժամանակներց և ունի շատ հին պատմություն: Գիտնականները պարզել են, որ գորգագործությամբ զբաղվել են այն ժողովուրդները, որոնք ապրել են շատ ցուրտ ձմեռ կամ շատ տաք ամառ ունեցող վայրերում: Այդ ժողովուրդներից են նաև հայերը:
Ըստ գիտնականների, աշխարհի ամենահին գորգը՝ Պազիրիկը, որը գտնվում է Էրմիտաժում, ստեղծվել է մ.թ.ա. 5-րդ դարում և ունի հայկական ծագում: Սրանից էլ պարզ է դառնում, որ հայերը այս արհեստով զբաղվել են դեռ վաղնջական ժամանակներից:
Հին Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր: Դրանք փռում էին հատակին, կախում էին պատերից, օտագործում էին որպես ծածկոց: Գորգ գործելու արհեստը այնքան կարևոր էր մարդկանց կյանքում, որ այն իմանալը պարտադիր էր: Հայ աղջիկները դեռ վաղ հասակից սովորում էին այս արհեստը և գործում էին իրենց օժիտի գորգերն ու կարպետները:
Հայկական գորգերը աշխարհում հայտնի են ու տարբերվում են իրենց գեղեցիկ զարդանախշերով ու բնական գույներով:
Գորգը գործել են հատուկ դազգահի վրա, որը կոչվում էր տորք: Տորքի վրա հաստ թելերով գցվում էր հենքը, որի վրա էլ գործվում էր գորգը:
Գորգերը գործում էին բրդի, վուշի, մետաքսի և բամբակյա թելերից, որոնք ներկում էին բուսական և կենդանական ծագում ունեցող ներկերով: Կենդանական ներկերից հատկապես հայտնի էր որդան կարմիրը, որը ստացվում էր Արարատյան դաշտում բույսերի ու նրանց արմատների վրա ապրող կարմրագույն միջատից: Բուսական ներկերից ամենահայտնին տորոնն էր, որից ստանում էին կարմիր գույնը:
Հայտնի են հայկակն գորգերի տարբեր տեսակներ՝ բուսածաղկային, որոնց վրա պատկերված են ծաղկանախշեր կամ կենաց ծառի զարդանախշեր, խաչազարդերով գորգեր, աստղազարդերով և այլն:
Հայկական գորգերի մեջ առանձնահատուկ են վիշապագորգերը, որոնց վրա պատկերված առասպելական վիշապները խորհրդանշում են չարի կործանումը:
Չնայած որ այս արհեստը այժմ այնքան էլ տարածված չի, հիմա էլ կան գորգագործներ, որոնց ձեռագործ գորգերը մեծ արժեք ունեն աշխարհում:
Տատիկս հիշում է, որ Արթիկ քաղաքում, որտեղ նա ծնվել է, եղել է գորգագործական ֆաբրիկա, որտեղ շատ գորգագործներ էին աշխատում, բայց ցավոք հիմա այն չի գործում, իսկ պապիկս պատմեց, թե ինչպես մի անգամ, երբ գորգերի բացօթյա ցուցահանդես վաճառք է լինում, հանկարծ անձրև է գալիս, բոլորը արագ հավաքում են իրենց գորգերը, բացի հայերից, որովհետև հայկական գորգերը թրջվելուց չեն գունաթափվել: Դրա համար էլ հայկական գորգերը մեծ պահանջարկ ունեն աշխարհում:
Չնայած որ այս արհեստը այժմ այնքան էլ տարածված չի, բայց հիմա էլ կան գորգագործներ: Նրանք աշխատում են գորգագործական ֆաբրիկաներում և գործում են ձեռագործ գորգեր, որոնք մեծ արժեք ունեն: