Տաթևի վանք

Screenshot (4)

Բարև ձեզ սիրելի սովորողներ: Հիմա ես ձեզ կներկայացնեմ Տաթևի վանքը: Տաթևի վանքում կան բազում հետաքրքիր տեսարժան վայրեր : Տարբեր տվյալներ կարելի է համացանցում գտնել, բայց այսօր մենք կասենք ավելի հետաքրքիր տվյալնել Տաթևի վանքի մասին: Ձեզ կպատմեմ այնպիսի հետաքրքիր փաստեր, որ դուք ցանկություն կունենաք գնալ Տաթևի վանք: Տաթևի վանքը կառուցվել է     9 — րդ դարում, բայց հիմնադրվել է ավելի շուտ: Գիտենք, որ երբ ընդունվեց քրիստոնեությունը, այն սկսեցին տարածել Բարդումիեղոս և Թադեոս առաքյալները և Թադեոս առաքյալի աշակերտն էլ սկսել է քարոզել հենց այդ տարածքում: Եվստաթեոս կամ Տաթեոս կամ Տաթև, նրա անունով էլ կառուցվել է վանական համալիրը:

Տաթևի ճանապարհին մենք կտեսնենք ճոպանուղին, Որոտան գետը, որի վրա կտեսնեք Սատանի կամուրջը: Սատանի կամուրջը առաջացել է Որոտան գետի հզոր ազդեցությամբ: Ասում են Սատանայի կամուրջի տակ կան գեղեցիկ բնապատկերներ, բայց ես դեռ այնտեղ չեմ եղել: Տաթևի վանքում արտադրվել է ձեթ, որը արտահանել են աշխարհով մեկ և Տաթևի հարուստ բուսականության տարբեր բաղադրիչներով պատրաստել են բուսայուղեր որոնք օգտագործել են թե բուժական նպատակներով թե կենցաղում: Եկեղեցու բակում կա մի հետաքրքիր կառույց դա մի սյուն է, որի անունն է ճոճվող գավազան: Ինչու է ճոճվող գավազան, ըստ լեգենդների, երբ, որ կանխատեսվել է երկրաշարժ, ճոճվող գավազանը տվել է ազդանշան: Հաջորդ տարբերակը, երբ թշնամիները մոտեցել են վանական համալիրին, ճոճվող գավազանը ճոճվել է և հայտնել նախապես թշնամու հարձակումը: Ուսանողները որոնք պետք է օծվեին որպես քահանա, աղոթում էին գավազանի մոտ և, եթե աղոթքը ուժեղ և հզոր էր, գավազանը նույնպես ճոճվում էր, ազդարարում էր, որ այդ մարդը պատրաստ է քահանա դառնալու: Կա լեգենդ, երբ թշնամիները գրավում էին տարածքը առաջինը ուզում էին քանդել գավազանը: Ձիերին կապելով գավազանից  որոշում են քանդել և ինչ է տեղի ունենում, այդ հզոր ուժի ազդեցությսան տակ, այդ գավազանը մնում է իր տեղում կանգնած, սակայն ամրակները պոկվում էն,իսկ ձիավորները գլորվում են ձորը, գավազանն էլ  մնում է ամուր տեղում կանգնած: Հուսով եմ Ընկեր Սոնան կկարդա իմ պատումը և մենք կգնաք Տաթև:

1200px-Tatev_Monastery_from_a_distance

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s