Առցանց ուսուցում

Գտիր օրինաչափությունները և բացիր գաղտնագիրը

  1. Ուշադիր նայիր և գտիր, թե որոնք են հաջորդ թվերը 1, 2, 2, 3, 3, 3,4, 4, 4, 4,
  2. Ըստ օրինաչափության՝ գտիր տրված

հաջորդականության հերթական անդամը 1,4,5,9,14,23

 

  1. Կռահիր օրինաչափությունը և

տրված թվերից հետո գրիր հաջորդ թիվը 4,5,8,9,12,13,16

  1. Կռահիրօրինաչափությունը և
    տրված թվերից հետո գրիր հաջորդ թիվը 3,5,9,11,15,17, 21
  2. Կռահիրօրինաչափությունը և

տրված թվերից հետո գրիր հաջորդ թիվը 1,5,13,29,61

  1. Տրվածթվայն հաջորդականությունում օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը: 4 , 9, 14, 19, 24, 29, 34
  2. Տրված թվերից հետո գրիր ևս մեկ թիվ ըստ օրինաչափության։ 3,6,9,15, 24, 39
  3. Տ րված թվայն հաջորդականությունում օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը: 1 , 7, 13, 19, 25, 31, 37
  4. Ըստօրինաչափության՝ գտիր տրված հաջորդականության հերթական անդամը։

45, 445, 845, 1245

10.Տրված թվերից հետո գրիր ևս մեկ թիվ ըստ օրինաչափության։5,8,13,21, 34

11.Օգտագործելով 1-ից 9 թվանշանները վերականգնել տառաշղթան․ Վ+Ե+Ց=Վ‧Ե‧Ց=6

3 + 1 + 2 = 3 * 1 * 2 = 6

12.Գտեք ?-ին փոխարինող թիվը․

16

13.Գտեք ?-ին փոխարինող թիվը․

5

14.Գտեք ?-ին փոխարինող թիվը

7

Առցանց ուսուցում.18.03.2020

Գործնական աշխատանք՝

Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր  (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):  

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգովսապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում են գլուխները: Անապատը տաղտկալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

Ճանապարհի կողքով, շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնով, կուզերը մաշված են ու թեքված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անտարբեր շրջում են գլուխները: Անապատը ձանձրալի  է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ  է:

Առցանց ուսուցում 17.03.2020


Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր 

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել: 

Ասենք՝ գալիս էր ու հարցնում. 

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում. 

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն: 

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում: 

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր. 

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: 

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն: 

Շարունակել կարդալ “Առցանց ուսուցում 17.03.2020”

Առցանց ուսուցում

Խաչբառ

 

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ
1 2 3 4 5 6 7 8 9
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
10 20 30 40 50 60 70 80 90
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
100 200 300 400 500 600 700 800 900
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

 

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը

Հորիզոնական

  • Զամբյուղում կան երկու գույնի վարդեր։ Առանց նայելու

ամենաքիչը քանի՞ վարդ  վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ  կունենանք գոնե երկու միագույն վարդ։

2 + 1 = 3

  • Ո՞ր բնական թվին է հավասար այն կոտորակը, որի համարիչն ու  հայտարարը  իրար  հավասար են։

1

  • Գտիր ամենափոքր   քառանիշ   թվի   հնգապատիկը։

1000 x 5 = 5000

 

 

  • Պուրակում երփներանգ  ծաղիկների    1/4  մասը  հավասար է ամենափոքր եռանիշ թվին։    Քանի՞ ծաղիկ  կար պուրակում։

100 : 1 x 4 = 400

  • Գտիր ամենամեծ միանիշ թվի 1/9 մասը։

9 : 9 x 1 = 1

  • Մայրության տոնին ընդառաջ Տիգրանն ու իր եղաբայրը որոշեցին  մայրկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  1600  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  նրա  եղբայրը,  եթե    Տիգրանը նրանից  3  անգամ շատ գումար ուներ։

1600 : 2 = 800

800 : 2 = 400

400 x 3 = 1200

 

  • Ո՞րն է 16 թվի ամենափոքր բաժանարարը։

1

  • Գտիր 30 թվի ամենամեծ բաժանարարի տասնապատիկը։

 

300

  • Եթե Դավիթի  տնկած կակաչների  քանակը եռապատկեք, արդյունքը  ավելացնեք 40-ով, կստանաք ամենափոքր եռանիշ թիվը։  Քանի՞ կակաչ էր տնկել Դավիթը։

100 – 40 = 60

60 : 3 = 20

  • Գտիր 400-ի ամենափոքր բազմապատիկը։

1

Ուղղահայաց

  • Ո՞ր 16000-ի   1/4 մասը։
  • 4000
  • Գտիր 599-ի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
  • 600
  • Ն
  • Գտիր 8000 և 1600 թվերի քանորդը։

5

  • Գտիր 2000 թվի  5/2  մասը։

5000

 

 

 

 

 

 

Տ
Ո
Գ Ա Ր Ն Ա Ն Ա Յ Ի Ն
Ե
Ր

 

Առցանց ուսուցում

Անձրևոտ օր էր: Բոլոր երեխաները շտապում էին դպրոց, նրանց հետ էլ նաև՝ ես: Երբ հասանք դպրոց, տեղավորեցինք մեր պայուսակները դասարանում և  գնացինք տողանի: Քսան րոպե հետո ընկերս ծաղրելով ասաց.

— Վա՜յ, նայեք, Ալեքի կոշիկների վրա մի քիչ ցեխ է եղել:

Ես ասացի.

— Երեխանե՛ր, մի հատ իրեն նայեք, ոտից գլուխ ցեխոտ է:

Այդ ժամանակ բոլորը ծիծաղեցին, իսկ ընկերս ամոթից գլուխը կախեց:

Այս առակը սովորեցրեց ձեզ, որ ով իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

  1. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Ուշադրություն դարձրո՛ւ օրինակին՝ անտուն- ան(ածանց) + տուն(արմատ),

ընկերասեր – ընկեր(արմատ) + ա(հոդակապ) + սեր(արմատ)

Սաղարթախիտ   Սաղարթ + ա + խիտ

եղնիկ     եղն + իկ

վարդագույն     Վարդ + ա + գույն

լեռնային  լեռն + ային

քաջություն  քաջ + ություն

սար

անթարթ   ան + թարթ

դասընկեր   դաս + ընկեր

      2.Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղ.:

  1. Կետերը փոխարինի՛ր  ձ, ծ կամ ց տառերով:

Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակաց, լվացք, գնացք, նստվածք, նրբանցք:

Ода маме и весне

  • Рассуждения о том, почему день матерей, бабушек и сестер именно весной

Весна — самое красивое время года, потому что все цветет и пахнет, поют птички, тепло, светит солнышко. А наши мамочки,бабушки ,сестры и вообще все женщины красивы, теплы, добры, прекрасны как весенние цветы. (:

Пожелания и отношение к Весне

 

  • Пожелания в праздник 8 марта маме

Мама, я очень люблю тебя!!! Ты у меня самая красивая и добрая.!!! Будь всегда рядом со мной,будь счастлива,весела!!!

  • обобщение в видео

Դավիթի կյանքը

Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

— Ես եկա˜…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

— Արմենի քույրը ըն□ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել:

Շարունակել կարդալ “Դավիթի կյանքը”

 Ինչպե՞ս կողմնորոշվել տեղանքում

 Ինչպե՞ս կողմնորոշվել տեղանքում, եթե մենք չունենք  քարտեզ:

Տեղանքում կողմնորոշվել նշանակում է`   եղանակի և օրվա ցանկացած ժամին որոշել ոչ միայն գտնվելու վայրը, այլև շարժման ուղղությունը:

Եթե մեզ հետ վերցրել ենք կողմնացույց, ապա ավելի հեշտ կլինի տեղանքում որոշել հորիզոնի կողմերը:

Հորիզոնի կողմերը կողմնացույցով որոշելու համար կողմնացույցը պետք է պահել հորիզոնական դիրքով, ապա ազատել մագնիսական սլաքը արգելակից, պտտել կողմնացույցը կամ պտտվել նրա հետ միասին անպես, մինչև մագնիսական սլաքի ֆոսֆորապատ ծայրը համընկնի 0-ի հետ`   մագնիսկան սլաքն ուղղված է դեպի հյուսիս: Այդ ուղղության վրա ընտրում են կողմնորոշիչ, որը հետագայում օգտագործվում է կողմնորոշման համար: Դիտորդը դեմքով կանգնում է մագնիսական սլաքի (դեպի հյուսիս) ուղղությամբ, թիկունքի ուղղությունը կլինի հարավը, աջ ձեռքի ուղղությունը՝ արևելքը, ձախի՝ արևմուտքը:

Եթե որոշել եք օգտվել կողմնացույցից, ապա հիշեք, որ այն պետք է զրահապատ տեխնիկայից, մեքենայից և երկաթյա առարկաներից գտնվի առնվազն 25մ հեռու, հակառակ դեպքում մագնիսական սլաքը կշեղվի և ուղղությունները չեք գտնի:

Հետաքրքիր է, իսկ եթե չունենք ոչ քարտեզ և ոչ էլ կողմնացույց: Իհարկե, պետք է համապատասխան սարքավորումներ ունենալ, բայց և այնպես, եկեք սովորենք նաև կողմնորոշման այլ ձևեր:

Շարունակել կարդալ ” Ինչպե՞ս կողմնորոշվել տեղանքում”