Գործնական աշխատանք՝
Ընդգծված բառերը փոխարինի´ր տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգով, սապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում են գլուխները: Անապատը տաղտկալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:
Ճանապարհի կողքով, շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնով, կուզերը մաշված են ու թեքված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անտարբեր շրջում են գլուխները: Անապատը ձանձրալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է: