Առցանց ուսուցում 17.03.2020


Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր 

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել: 

Ասենք՝ գալիս էր ու հարցնում. 

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում. 

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն: 

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում: 

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր. 

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: 

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն: 

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ: 

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»: 

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»: 

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: 

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել: 

 

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: 

 


——ամբողջ————
———անգամ—————— 

———երբեք—————————— 

դարձավ 

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած  

բ/կամակոր     

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ 

 

  1. Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա. 

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր
 

 

 

 

  1. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով. 

ա/աչքերը        աչքեր—————— 

բ/ հարցերին     հարց——— 

գ/ դարակները  ——դարակ————— 

դ/ խրճիթ          ————————————— 

  1. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է       ձանձրացնել 
    բ/չէր կարողանում               չկարողանալ 

 

  1. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա       ստվերը, նամականիշները 

ստորոգյալ   ունի, չեն խմում 

 

 

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը. 

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը
 

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ: 

Կաղամբը—————————— 

 

  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Նա տարօրինակ ու հարցասեր տղա էր:
     
  1. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին. 

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս 

 

  1. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր: 

Ինչու հեռուստացույցը չի լաց լինում: 

Ինչու պապիկը, իր ծնունդին 8 տարեկան չի դառնում: 

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր : 

 Ինչու անիվը հեծանիվ ունի: 

 Ինչու հողաթափը մարդ ունի: 

 

 Ինչու համագարգիչը մարդ ունի 

Ինչու ականջօղը ականջ ունի:————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s