Անձրևոտ օր էր: Բոլոր երեխաները շտապում էին դպրոց, նրանց հետ էլ նաև՝ ես: Երբ հասանք դպրոց, տեղավորեցինք մեր պայուսակները դասարանում և գնացինք տողանի: Քսան րոպե հետո ընկերս ծաղրելով ասաց.
— Վա՜յ, նայեք, Ալեքի կոշիկների վրա մի քիչ ցեխ է եղել:
Ես ասացի.
— Երեխանե՛ր, մի հատ իրեն նայեք, ոտից գլուխ ցեխոտ է:
Այդ ժամանակ բոլորը ծիծաղեցին, իսկ ընկերս ամոթից գլուխը կախեց:
Այս առակը սովորեցրեց ձեզ, որ ով իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում: