Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր, դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.
— Ես եկա˜…
Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:
Դավիթը փոր□ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:
— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:
Մայրը ծիծաղում էր.
— Արմենի քույրը ըն□ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել:
Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.
— Ես եկա˜…
Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:
— Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:
Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:
— Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:
— Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի´, այստե´ղ արի:
Լիլին վազելով եկավ.
— Ես եկա˜…
Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.
— Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝
լրացնելով բաց թողած տառերը:
խնդիր
փորձում
__ընդամենը___________________________
_____բախտ________________________
2.Ի՞նչ է նշանակում մագլցել բառը:
ա/արագ վազել
բ/ծառեր տնկել
գ/ճյուղերը կոտրել
դ/բռնելով բարձրանալ
3.Դուրս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները
__ հրաշալի _ հիանալի___
_ ցատկոտելով ___ ___թռվռալով__
__ ուժգին __ զորեղ _______
____ բարկացել _ ___ գրգռել ___
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ պատմություն — ածանցավոր
բ/ շատախոս – բարդ
գ/ սովորական — ածանցավոր
դ/ փոքրիկ – պարզ
5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր
տարբերակում է սխալ նշված:
ա/իրավիճակ – ածական
բ/պատուհան – գոյական
գ/որովհետև – շաղկապ
դ/վեց – թվական