Մայրենի

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

Վտակ — Ջրի բնական բարակ հոսանք, որ լցվում է գետի կամ գետակի մեջ:

շաչում — Շաչելու ձայնը, շաչյուն:

Ունկնդիրն — Որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող (մարդ):

հավիտենական — Մշտնջենական, սկիզբ և վերջ չունեցող, անսկիզբ և անվախճան: Ժամանակը հավիտենական է:

2. Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:

Իմ կարծիքով, վտակի խշխշոցը երգն է, իսկ բնությունը

3. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:

Ձայնը

4. Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Ինձ այս քառատողը ինձ ավելի շատ դուր եկավ, որովհետև ես պատկերացրեցի մի գեղեցիկ տեսարան։

5. Նկարիր այդ քառատողը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s