Ուրբաթ օրը մենք ընկեր Սոնայի ու ընկեր Շուշանի հետ գնացինք Սևանի թերակղզի։ Մենք նախօրոք պատրասեցինք մեր ճամփորդական իրերը՝ ուսապարկ, տաք բաճկոն, հեռադիտակ, կողմնացույց, արևային ակնոց, գլխարկ և այլն։ Մեկնեցինք ժամը 9:00 — ին, վերադարձանք՝ 16:00-ին։ Մենք սկզբից բարձրացանք թերակղզի, եղանք Սևանավանքում, իսկ հետո Մաշտոցի բարձունքի ճանապարհին հավաքեցինք չիչխան, ֆուտբոլ խաղացինք ու բարձրացանք Մաշտոցի բարձունք։ Բարձրանալը դժվար էր, որովհետև աստիճաններ չկային ու մենք դժվարությամբ էինք բարձրանում։ Իջնելուց մենք նաև մասուր հավաքեցինք։ Բնությունը գեղեցիկ էր ու լի նախշուն գույներով։ Ծառերի տերևները կարծես վրձինով ներկած լինեին։ Մենք հաղթահարեցինք բոլոր բարձունքները և ուրախ ու հոգնած վերադարձանք տուն։ Շնորհակալություն, ընկեր Սոնա, շատ հետաքրքիր օր էր։ Ցտեսություն։
